TOP նոր
» » Հորդորում են զերծ մնալ սադրիչ հայտարարություններից. «Փաստ»

Հորդորում են զերծ մնալ սադրիչ հայտարարություններից. «Փաստ»

25-09-2021, 09:26 Դիտումներ: Մամուլ
25 Սեպտեմբեր 2021, 09:26 - NovostiNK
Հորդորում են զերծ մնալ սադրիչ հայտարարություններից. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է․ «Վերջին օրերին Արարատի մարզի խաղողագործները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ նշելով, թե խաղող մթերող ընկերությունները բերքի մթերում չեն իրականացնում կամ ընդունում են ցածր գներով։ Նրանք ճանապարհներ էին փակում, նախօրեին էլ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: Խաղողագործները մասնավորաբար նշում էին, որ միայն Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինուօղու կոմբինատն» էր խաղողի մթերումը կատարում կանխիկ, այսինքն՝ վճարում էր տեղում։ Եվ, նրանց խոսքերով, մինչև «Նոյը» մթերում չիրականացնի, հարցին լիարժեք լուծում չի տրվի։

Հարցի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար «Փաստը» դիմեց «Նոյ» կոմբինատի տնօրեն Արման Դավթյանին: «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» 2020 թ.-ին կնքել է պայմանագիր ՌԴ տարածքում նոր դիստրիբյուտորի հետ, ինչի հետևանքով իրացման ծավալները զգալի նվազել են, ուստի առաջացել է սպիրտի պահպանման համար նախատեսված պահամանների քանակի խնդիր: Գործարանը ժամանակին դիմել է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պահեստի շինարարության թույլտվություն ստանալու համար, սակայն ապրիլից ինչ-ինչ պատճառներով գործընթացը ձգձգել են՝ հնարավորություն չտալով հավել յալ սպիրտ պահեստավորել»,- ասաց Ա. Դավթյանը:

Անդրադառնալով թեմային առնչվող որոշ շահարկումներին՝ տնօրենը հորդորեց զերծ մնալ կոմբինատի գործունեության հետ կապված սադրիչ հայտարարություններից: «Ուզում եմ հիշեցնել, որ նախկինում կոմբինատը մշտապես բարեխղճորեն իրականացրել է մեծ ծավալով մթերման ողջ գործընթացը: Հուսով ենք՝ խաղողագործների՝ խաղողի մթերման հետ կապված խնդիրը շուտափույթ լուծում կստանա»,- մեզ հետ զրույցում ասաց Դավթյանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 25․09.21թ համարում։


Աղբյուրը՝ Pastimfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS