TOP նոր
» » » Պերմյակովին սպառնում է Թալեաթի ճակատագիրը

Պերմյակովին սպառնում է Թալեաթի ճակատագիրը

22-01-2015, 11:04 Դիտումներ: Մամուլ » Հայկական
22 Հունվար 2015, 11:04 - NovostiNK
Պերմյակովին սպառնում է Թալեաթի ճակատագիրը
«168 ժամի» փոխանցմամբ՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այլ վերաբերմունք ունի Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների և հնչով պահանջների նկատմամբ, քան հազարավոր գյումրեցիներ, որոնք պահանջում են, որ Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի ունենա Հայաստանում, և պատիժն էլ կրի ՀՀ-ում:

Վարդան Ղուկասյանն ասում է, որ տարբերություն չկա, թե որ երկրի դատավորը ցմահ դատավճռի կդատապարտի նրան, կարևորն այն է, որ հայ հասարակությունը հետևի, որ դատավճիռն ամբողջությամբ իրականացվի. «Մենք հզոր ազգ ենք, ու մենք չպետք է նման մանր խնդիրներ դնենք, Թալեաթ փաշային էլ Թուրքիայի դատարանը մահվան դատավճիռ կարդաց, բայց հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը մահապատիժն ի կատար ածեց: Մեր մեջ էլ կան նման հերոս տղաներ, որոնք պետք եղած դեպքում կարող են դատավճիռն ի կատար ածել, եթե տեսնեն, որ դա պետական մակարդակով չի կատարվում»,-«168 ժամի» հետ զրույցում ասել է Ղուկասյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS