TOP նոր
» » » ԵՊՀ ռեկտոր. «Ես դեմ արտահայտելու ի՞նչ իրավասություն ունեմ». «Ժողովուրդ»

ԵՊՀ ռեկտոր. «Ես դեմ արտահայտելու ի՞նչ իրավասություն ունեմ». «Ժողովուրդ»

29-10-2016, 12:39 Դիտումներ: Մամուլ » Հայկական
29 Հոկտեմբեր 2016, 12:39 - NovostiNK
ԵՊՀ ռեկտոր. «Ես դեմ արտահայտելու ի՞նչ իրավասություն ունեմ». «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը օրերս հայտարարեց, որ իրենք օրենսդրական նախագիծ են պատրաստում, որի ընդունվելու դեպքում պետական պաշտոնյաներին կարգելվի ԲՈՒՀ-երի խորհրդի նախագահ լինել:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչպես է վերաբերվում այդ նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ ԵՊՀ խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է:

«Նախաձեռնությանը մոտենում եմ միանգամայն հանգիստ, եթե կա բացառություն, որը մեզ անհրաժեշտ է, եթե երկրի նախագահին չվերաբերի, որովհետև մեր հոգաբարձուների խորհրդի նախագահը երկրի նախագահն է, դա առանձնահատուկ կարգավիճակ է»,- պատասխանել է Սիմոնյանը:

Հարցին՝ ինքը դե՞մ է, ԵՊՀ ռեկտորը պատասխանել է. «Ես դեմ արտահայտելու ինչ բան ունեմ, ի՞նչ իրավասություն ունեմ, եթե կառավարությունը այդպիսի որոշում ընդունի, դա իմ ֆունկցիաների մեջ չի մտնում, ես արտահայտում եմ իմ կարծիքը»- պատասխանել է Սիմոնյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS