TOP նոր
» » » ՀՀԿ համագումարին հրավիրված կլինեն մոտ 2000 հոգի. ՀԺ

ՀՀԿ համագումարին հրավիրված կլինեն մոտ 2000 հոգի. ՀԺ

29-10-2016, 12:42 Դիտումներ: Մամուլ » Հայկական
29 Հոկտեմբեր 2016, 12:42 - NovostiNK
ՀՀԿ համագումարին հրավիրված կլինեն մոտ 2000 հոգի. ՀԺ

Հանրապետական կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հրավիրված կլինեն մոտ 2000 հոգի, որից 1800-ը ՀՀԿ պատվիրակներն են, իսկ մոտ 200-ը՝ հյուրեր։

Պատվիրակների ընտրությունը դեռ չի ավարտվել, նաև հստակ որոշված չէ, թե ովքեր են լինելու հյուրերը։ «Հրավիրել ենք Չինաստանի կոմունիստական կուսակցությանը, Ռուսաստանի «Եդինայա Ռոսիային» և ԵԺԿ-ին։ Կհրավիրենք նաև մեզ հետ համագործակցող և մեր համակիր տեղական կուսակցություններին»,- «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ չմանրամասնելով, թե խոսքը որ կուսակցություններին է վերաբերում։ Նա հաստատել է, որ կհրավիրվի ՀՅԴ-ն։

Իսկ թե «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունները կամ նրանց ղեկավարներ Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը կհրավիրվեն, Թադևոսյանը դժվարացել է պատասխանել։ «Կորոշենք, դեռ որոշված չէ, այդ հարցերը չենք քննարկվել։ Մեկ շաբաթից պարզ կլինեն մանրամասները»,- եզրափակել է նա։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS