TOP նոր
» » » Լևոն Տեր-Պետրոսյանի որդին պատգամավոր կդառնա. «Իրավունք»

Լևոն Տեր-Պետրոսյանի որդին պատգամավոր կդառնա. «Իրավունք»

23-12-2016, 12:33 Դիտումներ: Մամուլ » Հայկական
23 Դեկտեմբեր 2016, 12:33 - NovostiNK
Լևոն Տեր-Պետրոսյանի որդին պատգամավոր կդառնա. «Իրավունք»

ՀԱԿ ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, «Իրավունքի» տեղեկություններով, ծանր են տարել նախկին ՀՀՇ-ականները, որոնք ժամանակին Տեր-Պետրոսյանի հետ ճանապարհ են անցել, սակայն այսօր առանձին քաղաքական գործունեություն են ծավալում։ «Ողբերգական ելույթ էր։ Մի քանի մանդատի համար Արցախի խնդիրն է շահարկում»,- թերթի հետ զրույցում սրտնեղած ասում էին ՀՀՇ-ականները։

«Իսկ ցանկալի պատգամավորական հինգ մանդատներից մեկը, ըստ լուրերի, պետք է բաժին հասնի Տեր-Պետրոսյանի որդուն՝ Դավիթ Պետրոսյանին։ Տեր-Պետրոսյանը ցանկանում է որդուն ամեն գնով պատգամավոր դարձնել, բնականաբար, չմոռանալով ՀԱԿ-ի մյուս անդամներին՝ Արամ Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի մասին։ Իսկ թե ով է լինելու ցանկալի հինգերորդը, դեռ պարզ չէ»,-հավելել է թերթը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS