TOP նոր
» » » Հայաստանից արտագաղթածների սեփական հողերը հարկադիր կվաճառվեն. «Փաստ»

Հայաստանից արտագաղթածների սեփական հողերը հարկադիր կվաճառվեն. «Փաստ»

28-06-2017, 12:35 Դիտումներ: Մամուլ » Հայկական
28 Հունիս 2017, 12:35 - NovostiNK
Հայաստանից արտագաղթածների սեփական հողերը հարկադիր կվաճառվեն. «Փաստ»

ՀՀ քաղաքացիությունից հրաժարված հայերը կզրկվեն իրենց սեփական գյուղատնտեսական հողերից, եթե դրանք չվաճառեն 1 տարվա ընթացքում։ Հակառակ դեպքում հողերի հարկադիր աճուրդի հարցով, օրինագծի ընդունման դեպքում, կզբաղվեն համայնքապետերը։

«Փաստ»-ը թեմայի շուրջ զրուցել է արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանի հետ։

-Տիկին Անտոնյան, Ձեր նախարարության առաջարկած փոփոխությունը, փաստորեն գալիս է հեշտացնելո՞ւ Հայաստանից արտագաղթածներից հողեր վերցնելու գործընթացը։

- Չէ, չի գալիս հեշտացնելու, ընթացակարգ է սահմանում ընդամենը, որի պայմաններում գյուղատնտեսական հողերի սեփականատերերին, որոնք ՀՀ քաղաքացի չեն, հնարավորություն է տրվում 1 տարվա ընթացքում այդ հողերն օտարել ցանկացած ձևով՝ պարտադիր չի՝ վաճառքով։ Եթե ոչ, ապա համայնքի ղեկավարին լիազորություն է տրվում դիմել դատարան հողը՝ հարկադիր կարգով օտարելու համար։ Դա պրակտիկայում առաջացած խնդիր է և որոշվել է, որ դրա լուծումը պետք է տրվի։

-Սակայն փաստորեն արտագաղթածներն, այսպիսով` ամբողջությամբ կկտրվեն Հայաստանից, եթե հողն էլ կորցնեն։

-Չեմ կարծում։ Հողերը կամ իրենք կարող են օտարել, կամ փոխհատուցում կտրվի։ Ավելի լավ է չէ՞, որ այդ հողերը խնամվեն, քան լինեն էնպիսի հողեր, որոնք տարիներով չմշակվեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS