TOP նոր
» » » Ազիզ Թամոյան. Արմեն Սարգսյանն ինտերնացիոնալ մարդ է. ՀԺ

Ազիզ Թամոյան. Արմեն Սարգսյանն ինտերնացիոնալ մարդ է. ՀԺ

3-02-2018, 11:45 Դիտումներ: Մամուլ » Հայկական
3 Փետրվար 2018, 11:45 - NovostiNK
Ազիզ Թամոյան. Արմեն Սարգսյանն ինտերնացիոնալ մարդ է. ՀԺ

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, ասել է, որ նա արժանի է այդ պաշտոնին:

Թամոյանի փոխանցմամբ՝ Սարգսյանի վարչապետ եղած ժամանակահատվածում հետաքրքրվել է եզդիների խնդրով: Միության դեկավարը կարծում է, որ Սարգսյանը, եթե ընտրվի նախագահ, կրկին իրենց չի անտեսի:

«Նա վարչապետ աշխատեց 4 ամիս, բայց մենք այդ ընթացքում հանդիպեցինք, խոսեցինք եզդի համայնքի խնդիրների մասին, քննարկեցինք մեր մշակութային հարցերը: Նա ինտերնացիոնալ մարդ է: Նրա վարորդն այդ ժամանակ եզդի էր, անունն էլ՝ Քյարամ, ասում էր, որ Արմեն Սարգսյանը լավ մարդ է, շատ մարդկային», - ասել է Ազիզ Թամոյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS