TOP նոր
» » » «168 ժամ». Ցանկության դեպքում հնարավոր էր ավելի շուտ սկսել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը

«168 ժամ». Ցանկության դեպքում հնարավոր էր ավելի շուտ սկսել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը

3-02-2018, 11:48 Դիտումներ: Մամուլ » Հայկական
3 Փետրվար 2018, 11:48 - NovostiNK
«168 ժամ». Ցանկության դեպքում հնարավոր էր ավելի շուտ սկսել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը

ՀՀ ԱԳ նախարարի նշած ժամկետներում որևէ արտառոց ձգձգում չեմ տեսնում, «168 ժամ»-ի հետ զրույցում նշել է եվրոպացի պատգամավոր Չարլզ Թեննոքը` անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ժամկետներին:

«Նման համաձայնագրերի վավերացման համար ժամանակ է անհրաժեշտ և ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ ԵՄ-ին, քանի որ ԵՄ բոլոր անդամ երկրները մինչ վավերացումը համապատասխան գնահատման աշխատանք են իրականացնում, որը ժամանակատար է, բյուրոկրատիան ևս ԵՄ-ում բավականին շատ ժամանակ է խլում: Նույնիսկ այս ամենը հաշվի առնելով` համաձայնագիրը ստորագրվել է, դրանից ետդարձ չեմ կանխատեսում, ամեն բան, կարծում եմ, տեղի կունենա ժամանակին»։

Այս կապակցությամբ լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասել է. «Նման համաձայնագրի վավերացման գործընթացները թե՛ ԵՄ-ում, թե՛ մյուս կողմում սովորաբար այնքան են երկարաձգվում, որ դժվար է ասել, թե ՀՀ ԱԳ նախարարի նշած ժամկետն ո՞ւշ է, թե՞ ոչ: Բնականաբար, ցանկության և քաղաքական նպատակահարմարության դեպքում հնարավոր էր ավելի շուտ սկսել վավերացման գործընթացը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS