TOP նոր
» » » Քրեական գործ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի դեմ

Քրեական գործ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի դեմ

3-04-2014, 09:55 Դիտումներ: Մամուլ » Հայկական
Քրեական գործ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի դեմ
3 Ապրիլ 2014, 09:55 - NovostiNK
«Հրապարակ»-ը ներկայացրել է Արմեն Մանուկյանի բաց նամակը, որում գրված է. «Բժշկական համալսարանի ռեկտոր պարոն Նարիմանովը դատական վճիռը չկատարելու նոր մարտավարություն է ընտրել: Օգտվելով դատական վճռի մեջ տեղ գտած անճշտություններից, այն է` հայցվոր Արմեն Մանուկյանին վերականգնել իր նախկին աշխատանքում` «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆարմակալոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնում, նա 2014թ. մարտի 7-ին ԴԱՀԿ ծառայության պահանջին ի պատասխան դատարանից խնդրել է պարզաբանել այդ վրիպակը: Ի՞նչն է խանգարում Բժշկական համալսարանի ռեկտորին 6.11.2013թ-ին ուժի մեջ մտած դատական վճիռը պարզաբանելու նպատակով անմիջապես դիմել դատարան: Բժշկական համալսարանի իրավաբանը դիմել է ԴԱՀԿ ծառայություն միայն 5 ամիս անց, ի պատասխան այդ ծառայությանն ուղղված դիմումի»:

Վերցվել է իմ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանի կայացրած որոշումը, և պարոն Նարիմանովի կողմից դատական ակտը չկատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS