TOP նոր
» » » «Todays Zaman». Էրդողանի՝ Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը սփյուռքահայերի լոբինգի արդյունքն է

«Todays Zaman». Էրդողանի՝ Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը սփյուռքահայերի լոբինգի արդյունքն է

19-05-2014, 17:00 Դիտումներ: Մամուլ » Թուրքական
19 Մայիս 2014, 17:00 - NovostiNK
«Todays Zaman». Էրդողանի՝ Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը սփյուռքահայերի լոբինգի արդյունքն է
«Todays Zaman» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ 1915թ իրադարձությունների վերաբերյալ արված հայտարարություններին:

« Ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի արած հայտարարությունը գրավեց միջազգային և տեղական ԶԼՄ-ների ուշադրությունը:

Ոմանք դրան վերաբերում են որպես պատամական քայլ դեպի առաջ, ոմանքայդ քայլն համարում են սպեկուլյատիվ ու վիրավորական Թուրքիայի պատմության հանդեպ:

Հայտարարությունը հաղորդագրություն էր, ըստ որի Թուրքիայի կառավարությունը ցավակցություն է հայտնում բոլորին, ովքեր Օսմանյան կայսրության տարածքում մեծապես տառապել են Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին:

Հատկանշական է, որ այս հայտարարությունը, որը չբավարարեց հայերին, արվել է այդ ոճրագործությունից 99 տարի հետո:

Թուրքիայի պատմական հասարակությունը (TTK) պատրաստվում է 2015թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Հասարակությունը պետք է կոչ անի, որ Էրդողանը հաջորդ տարի էլ հանդես գա հայտարարությամբ և կոչ անի թուրք դիվանագետներին ճշմարտությունն ասել 1915թ. իրադարձությունների վերաբերյալ:

Ամենակարևորն այն է, որ նման հայտարարությամբ է հանդես գալիս այն երկրի վարչապետը, որտեղ հայերը համարվում են թշնամիներ և շարունակ վիրավորվում են, որտես սպանում են Հրանտ Դինքին, Սևակ Բալիկչին, որտեղ ծեր հայ կանանց կտտանքների են ենթարկում մինչև օրս:

Վերջին տարիներին Թուրքիայի քաղաքացիական հասարակության ցանկությունն ու հաջողություները հայերի ցավը կիսելն էր: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ նման հայտարարությամբ վարչապետի հանդես գալու դրդապատճառը արտաքին ճնշումներն են եղել:

Ակնհայտ է, որ այս հայտարարությունը սփյուռքի հայկական ակտիվիստների լոբինգի արդյունքն է»,-գրում է պարբերականը:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS