TOP նոր
» » » Hurriyet. Քեսաբի վրա հարձակված «Ալ Նուսրա ճակատ»-ի բազմաթիվ գրոհայիններ Սիրիա էին անցել Թուրքիայի տարածքով

Hurriyet. Քեսաբի վրա հարձակված «Ալ Նուսրա ճակատ»-ի բազմաթիվ գրոհայիններ Սիրիա էին անցել Թուրքիայի տարածքով

4-06-2014, 12:16 Դիտումներ: Մամուլ » Թուրքական
4 Հունիս 2014, 12:16 - NovostiNK
Hurriyet. Քեսաբի վրա հարձակված «Ալ Նուսրա ճակատ»-ի բազմաթիվ գրոհայիններ Սիրիա էին անցել Թուրքիայի տարածքով
Թուրքիայի կառավարությունը Սիրիայի կառավարական բանակի և «Սիրիացի քրդերի ժողովրդավարական միություն» ուժերի դեմ պատերազմող «Ալ Նուսրա ճակատ» խմբավորումը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն: Նշյալ կազմակերպությունը ավելի վաղ ահաբեկչական էր ճանաչվել նաև Միացյալ Նահանգների ու ՄԱԿ-ի կողմից:

«Ալ Նուսրա ճակատ»-ը ստեղծվել է 2012 թվականին «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր զինուժի կազմում, իսկ 2013-ին` առանձնացել: Այն հայտնի է «Ալ Քաիդա» ահաբեկչկական կազմակերպության հետ ունեցած իր կապերով:

Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը տեղեկացնում է, որ «Ալ Նուսրա ճակատ»-ի զինյալների շարքում կա շուրջ 500 թուրք, որոնցից 2-ը նույնիսկ հրամանատարական դիրք են զբաղեցնում: «Ալ Նուսրա ճակատ»-ն ահաբեկչական գործողություններ է իրականացրել ոչ միայն Սիրիայում, այլ նաև Իրաքում: Նշյալ խմբավորման զինյալներն աչքի են ընկել հատկապես իրենց սարսափելի դաժանությամբ. Նրանք համացանցում տեղադրել են տեսանյութեր, թե ինչպես են գերիներին մարմնական կտտանքների ենթարկում:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ «Ալ Նուսրա ճակատ»-ի գրոհայինները 2014-ի մարտին զինված հարձակում էին գործել Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքի վրա, ինչի հետևանքով բնակավայրը հայաթափվել է:

«Խմբավորման կազմում ընդգրկված բազմաթիվ զինյալներ Սիրիա են անցել Թուրքիայի տարածքով, այդ պատճառով էլ Թուրքիան քննադատությունների թիրախ էր դարձել»,- գրում է «Հյուրրիյեթ»-ը:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS