TOP նոր
» » » Taraf. Էրդողանի 2-րդ ժեստը. պատրաստվում է բացել հայ-թուրքական սահմանը

Taraf. Էրդողանի 2-րդ ժեստը. պատրաստվում է բացել հայ-թուրքական սահմանը

4-07-2014, 14:08 Դիտումներ: Մամուլ » Թուրքական
4 Հուլիս 2014, 14:08 - NovostiNK
Taraf. Էրդողանի 2-րդ ժեստը. պատրաստվում է բացել հայ-թուրքական սահմանը
Թուրքիայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է կատարել 2-րդ քայլը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այս մասին տեղեկություն են տարածել թուրքական էլեկտրոնային կայքերը` որպես սկզբնաղբյուր հղում անելով ընդդիմադիր «Taraf» պարբերականին:

«Էրդողանի կողմից 2-րդ ժեստը Հայաստանին» վերտառությամբ հոդվածը լայնորեն տարածվում է թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից:

Հոդվածը` ստորև.

Առաջին քայլ. ցավակցական ուղերձ

Հայկական սփյուռքը 2015-ին ընդառաջ լայնամասշտաբ գործողություններ է իրականացնում` աշխարհին ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ 1915 թվականին: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հայկական կողմի նախաձեռնած արշավի ազդեցությունը նվազեցնելու համար միջոցներ ձեռնարկեց: Որպես առաջին քայլ` տեղի ունեցավ Թուրքիայի վարչապետի հղած ցավակցական ուղերձը 1915-ին սպանված օսմանահպատակ հայերի թոռներին: Ընդ որում ցավակցական ուղերձը հրապարակվել էր նաև հայերեն:

Երկրորդ քայլ. սահման

Թուրքիայի կառավարությունը երկրորդ փուլում ծրագրում է բացել ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993-ին փակված և տարիներ շարունակ փակ մնացած Հայաստան-Թուրքիա սահմանը: Տեղեկության կա այն մասին, որ վարչապետ Էրդողանի կողմից արդեն տրվել է հրահանգ ավարտին հասցնել Ալիջանի սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները: Իսկ նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս 2012 թվականից: Այդ ընթացքում դեպի Ալիջանի սահմանակետ ձգվող շուրջ 7կմ ճանապարհը հիմնանորոգվել և ասֆալտապատվել է: Անցակետը տեղնիկապես վերազինվել է մաքսային ծառայության համար անհրաժեշտ սարքավորումներով (X Rayler): Թեև դեռ հստակեցված չի սահմանի պաշտոնական բացման ժամանակացույցը, բայց կուլսիներում խոսակցություններ կան, որ սեպտեմբերից հետո հավանաբար կբացվի:

Քլինթոնն էր ցանկացել

Հայ-թուրքական սահմանի բացման ցանկություն էր հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2009-ին Անկարա կատարած իր այցի ժամանակ: Ակնկալվում է, որ սահմանի բացմամբ ոչ միայն կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները, այլ նաև որոշակիորեն կբարելավվեն նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները: Ալիջանի բացման դեպքում այն կլինի Թուրքիայի գործող 31-րդ սահմանային անցակետը: Ալիջանի դիմաց ՀՀ Արմավիրի մարզի Մարգարայի անցակետն է: Թուրքիայի կողմից սահմանի բացմանը կհետևի Հայաստանի պատասխան քայլը, ինչի արդյունքում Հայաստանի ու Թուքրիայի միջև կսկսեն ընթանալ բանակցություններ:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS