TOP նոր
» » » Թուրքիայի ընդդիմադիր մամուլ. «Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հարյուր տարվա մենությունն է »

Թուրքիայի ընդդիմադիր մամուլ. «Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հարյուր տարվա մենությունն է »

21-01-2015, 17:19 Դիտումներ: Մամուլ » Թուրքական
Թուրքիայի ընդդիմադիր մամուլ. «Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հարյուր տարվա մենությունն է »
21 Հունվար 2015, 17:19 - NovostiNK
Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի առթիվ Թուրքիայում կազմակերպված ցույցերն ու միջոցառումներն արձագանք են գտել թուրքական մամուլում: Ermenihaber.am լրատվականը ներկայացնում է ընդդիմադիր թերթերի անդրադարձը Դինքի ոգեկոչմանը և ցեղասպանության հարցի արծարծմանը:

«Cumhuriyet» (Հանրապետություն) թերթը «Մի անգամ ևս համախմբեց» վերտառությամբ հոդվածում ներկայացրել է թուրք գրող, դրամատուրգ Մուրաթհան Մունգանի ելույթը, որն ուղեկցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով:

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Դուրդու Օզփոլաթին պատկանող «Yurt» թերթը մեծ տեղ է հատկացրել ցեղասպանության ճանաչման հարցին: Թերթի հենց առաջին էջում տեղ են գտել Մունգանի խոսքերը. «Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հարյուր տարվա մենակությունն է»: Այնուհետև թերթը ամբողջ երկու էջ տրամադրել է Հրանտ Դինքի սպանությանը` այդպես էլ չանդրադառնալով հանցագործության հետևում կանգնածներին:

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ սերտ կապերով հայտնի «Özgür gündem» (Ազատ օրակարգ) թերթն էլ «Հարյուամյա առերեսում» վերտառությամբ հոդվածով անդրադարձել է ցեղասպանության թեմային:

«Evrensel» պարբերականն էլ հրապարակել է «Հարյուամյա արդարության փնտրտուք» հոդվածը, որտեղ հեղինակը երկկողմ հարաբերությունների վերականգնման ցանկություն է հայտնում` ասելով. «Արարատի գագաթից հարյուամյա մառախուղը թող ցրվի, հուշերի և հիշողությունների միջև երկխոսություն թող սկսվի»:

Լուսաբանելով Դինքին ոգեկոչելու միջոցառումները լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարների երթը սկսվել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակից և ավարտվել է «Ակոս» թերթի խմբագրատան մոտ: Երթի մասնակիցները «1915-2015թթ. ժխտման պատմություն, կոտորածի պատմություն» գրությամբ պաստառներ են ծածանել: Իսկ խմբագրության շենքի պատին փակցվել է «Առերեսում Հրանտի հետ, ցեղասպանության հետ - Հրանտի ընկերներ» գրությամբ պաստառ: Երթից հետո ելույթ են ունեցել «ԺՀԿ»-ական և «ԺԴԿ»-ական գործիչներ, որոնք կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS