TOP նոր
» » » Թուրքական ԶԼՄ-ներ. Անկարայում «ցեղասպանության» երկրաշարժ է

Թուրքական ԶԼՄ-ներ. Անկարայում «ցեղասպանության» երկրաշարժ է

13-04-2015, 13:08 Դիտումներ: Մամուլ » Թուրքական
13 Ապրիլ 2015, 13:08 - NovostiNK
Թուրքական ԶԼՄ-ներ. Անկարայում «ցեղասպանության» երկրաշարժ է
Նախօրեին Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը և Պապի հնչեցրած «ցեղասպանություն» եզրույթի կիրառումն արժանացել են թուրքական լրատվամիջոցների լայն լուսաբանմանը:

Ermenihaber.am-ը տեղեկացնում է, որ Հռոմի Պապի մատուցած պատարագին անդրադարձած թուրքական հրապարակումներում առաջին պլան է բերված Պապի կողմից ցեղասպանություն եզրաբառի կիրառման փաստը և հիշեցումը, որ Պապը նախկինում ևս հնչեցրել էր 1915-ի վերաբերյալ նման տեսակետ: Պատարագի մասնակիցների և ընդհանուր մանրամասների մասին հիշատակումով թուրքական ԶԼՄ-ները ուղիղ մեջբերել են Պապ Ֆրանցիսկոսի հետյալ ձևակերպումը. «20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունն իրականացվել է հայերի նկատմամբ»:

Մասնավորապես ընդդիմադիր «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը նշում է. «Չնայած Թուրքիայի բոլոր դիվանագիտական նախաձեռնություններին, Պապն ասաց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի դեմ է իրականացված եղել»:

Չափավոր իշխանամետ «Posta» պարբերականի կայքն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Հռոմի ներկայիս պապը առաջինը և միակը չէ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդներից, որ 1915-ին կատարվածն անվանել է ցեղասպանություն. «Ավելի վաղ, Պապ Ֆրանցիսկոսից առաջ էլ Վատիկանը կրկին օգտագործել էր «ցեղասպանություն» եզրաբառը»:

Ընդդիմադիր լրատվամիջոցներից «Cumhuriyet»-ը նշում է, որ Հայոց ցեղասպանություն ասաց այն Պապը, որը եղել է Էրդողանի նախագահական պալատի առաջին պաշտոնական հյուրը. «Ասաց՝ ցեղասպանություն ու Անկարային տակնուվրա արեց»:

Ձախակողմյան «Birgun» պարբերականը հիշեցնում է, որ դեռևս մարտի վերջերին Վատիկանում Թուրքիայի դեսպանն ասում էր, թե սպասելիք ունեն, որ պապը չի օգտագործի «ցեղասպանություն» եզրաբառը. «Անկարայում «ցեղասպանության» երկրաշարժ է»,- գրում է աղբյուրը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS