TOP նոր
» » » Թուրքիայի վարչապետի խորհրդական Մահչուփյանն ազատվել է պաշտոնից

Թուրքիայի վարչապետի խորհրդական Մահչուփյանն ազատվել է պաշտոնից

16-04-2015, 17:13 Դիտումներ: Մամուլ » Թուրքական
16 Ապրիլ 2015, 17:13 - NovostiNK
Թուրքիայի վարչապետի խորհրդական Մահչուփյանն ազատվել է պաշտոնից
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական, ազգույթամբ հայ Էթյեն Մահչուփյանն ազատվել է պաշտոնից:

Hurriyet-ի փոխանցմամբ՝ նրա ազատման պատճառը տարիքային սահմանափակումն է, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, նա ազատվել այլ պատճառներով:

Թուրքական իշխանություների աչքից նա հավանաբար ընկավ այն ժամանակ, երբ հայտարարեց, որ 1915 թվականին հայերի դեմ կատարվածը ցեղասպանություն չկոչել հնարավոր չէ, երբ ցեղասպանություն են որակվում Աֆրիկայում և Բոսնիայում տեղի ունեցած դեպքերը:

«Ցեղասպանություն տերմինը հայերի համար ունի ավելի շատ հոգեբանական նշանակություն, քան քաղաքական իմաստ»,- ասել էր նա:

Այս հայտարարությունը Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացեց, որին հաջորդեցին նաև նրա ազատման մասին լուրերը: Թուրքական պարբերականը, սակայն, գրում է, որ Մահչուփյանն աշխատանքից ազատվել է նախքան այս արված հայտարարությունը:

Վերջին շրջանում վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու այլ թուրք պաշտոնյաներ խստորեն դատապարտել էին Հռոմի պապի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Եվ այդ ընթացքում Դավութօղլուի խորհրդականի կողմից նման հայտարարությունը բացասաբար է ընդունվել:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS