TOP նոր
» » » Թուրքիայում քուրդ առաջնորդն այս անգամ խուսափել է «ցեղասպանություն» եզրից. թուրքական ԶԼՄ-ներ

Թուրքիայում քուրդ առաջնորդն այս անգամ խուսափել է «ցեղասպանություն» եզրից. թուրքական ԶԼՄ-ներ

3-05-2015, 12:30 Դիտումներ: Մամուլ » Թուրքական
3 Մայիս 2015, 12:30 - NovostiNK
Թուրքիայում քուրդ առաջնորդն այս անգամ խուսափել է «ցեղասպանություն» եզրից. թուրքական ԶԼՄ-ներ
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը CNNTurk հեռուստաալիքի եթերում խուսափել է օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրը, թեև ավելի վաղ նույն այդ հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ «կատարվածն առանց կասկածի ցեղասպանություն է»:

Թուրքական «Հաբերլերի» տեղեկություններով՝ օրերս CNNTurk-ի հետ հարցազրույցում քուրդ առաջնորդը, անդրադառնալով Հայոց ցեղասպանութան թեմային, չի օգտագործել «ցեղասպանություն» բառը, ինչը թուրքական լրատվամիջոցը բնորոշել է որպես «Դեմիրթաշի կողմից հետքայլ»:

Թուրք լրագրողի այն հարցին, թե ինչու են Հայոց ցեղասպանության հարցը դրել քրդական կուսակցության նախընտրական ծրագրում, Դեմիրթաշը պատասխանել է, որ «իրականում իրենց ծրագրում այս կամ այն դեպքի համար հստակ որակումներ չկան»:

«Մենք առաջարկում ենք ստեղծել պատմության հետ առերեսման հատուկ հանձնաժողովներ ու խմբեր, որոնք պատմության տարբեր դեպքերի՝ ցեղասպանությունների, կոտորածների ազատ, անկախ ուսումնասիրություն կկատարեն: Մենք առաջարկում ենք նման հանձնաժողովներ ստեղծել և մեր ծրագրում չենք ընդգրկել «սա ցեղասպանություն է», «այն ցեղասպանություն է» որակումներ»,- ասել է Դեմիրթաշը:

Հիշեցնենք, որ հունվարին CNNTürk հեռուստաալիքի եթերում Դեմիրթաշը հայտարարել էր, որ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Հաղորդման ընթացքում Դեմիրթաշը, պատասխանելով Ցեղասպանությանը վերաբերող հարցին, նշել էր, որ հարկավոր է ընդունել պատմական իրողությունը։

«Մենք անկասկած ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը։ Կատարվածում մեղքի իրենց չափաբաժինն ունեն նաև քրդերը։ Դա քաղաքական պատվեր էր, որն իրականացվեց «Միություն և առաջադիմություն» կուսակցության կողմից՝ Էնվեր փաշայի և Թալեաթ փաշայի գլխավորությամբ։ Եթե օսմանյան ողջ ժառանգության տերն ենք, ապա սրան էլ տեր կանգնենք։ Այնպես որ՝ հարկավոր է առերեսվել այս ցավին»,- ասել էր Դեմիրթաշը։

Նշենք, որ նախկինում ևս քրդական քաղաքական գործիչներից ոմանք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ ընդունելով նաև ոճրագործության իրագործման մեջ քրդերի դերը: Քրդական շրջանակները, սակայն, հաճախ նշում են, թե իրենք ոչ թե կազմակերպիչ են եղել, այլ կազմակերպիչների՝ օսմանյան ղեկավարների ձեռքին գործիք:

Հավելենք, որ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կազմում կան նաև հայեր: Թուրքիայի ազգային մեծ ժողովում ներկայություն ունեցող կուսակցությունն իր ուշադրության կենտրոնում է պահում ազգային փոքրամասնությունների խնդիրները, որոնք էլ այս քաղաքական ուժի հիմնական ընտրողներն են:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS