TOP նոր
» » » Թուրքական լրատվամիջոցը ԱՄՆ-ում ահաբեկչության հետևանքով մահացածներին անվանել է «փչացածներ»

Թուրքական լրատվամիջոցը ԱՄՆ-ում ահաբեկչության հետևանքով մահացածներին անվանել է «փչացածներ»

13-06-2016, 12:00 Դիտումներ: Մամուլ » Թուրքական
13 Հունիս 2016, 12:00 - NovostiNK
Թուրքական լրատվամիջոցը ԱՄՆ-ում ահաբեկչության հետևանքով մահացածներին անվանել է «փչացածներ»

Թուրքական լրատվամիջոցը, որը սերտ կապեր ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրա կուսակցության հետ, ԱՄՆ Օրլանդո քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածներին անվանել է «փչացածներ»։ Այդ մասին գրում է The Daily Mail պարբերականը՝ տեղադրելով թուրքական լրատվամիջոցում հրապարակված նյութի սքրինշոթը։

«Թուրքական Yeni Akit թերթը, որը ամուր կապերի մեջ է նախագահ Էրդողանի և նրա կուսակցության հետ, Ֆլորիդայի հարձակումը ներկայացրել է հետևյալ վերնագրով՝ «Ակումբում, որտեղ հաճախում են փչացած հոմոսեքսուալներ, մահվան դեպքերը հասել են 50-ի»», -գրում է պարբերականը։

Ըստ աղբյուրի, թուրքական Yeni Aki-ը լայն աջակցություն ունի Էրդողանի ու նրա կուսակցության կողմից։ «Այս լրատվամիջոցը, որի անվանումը նշանակում է «Նոր համաձայնություն», կապեր ունի Էրդողանի հետ մի երկրում, որտեղ խոսքի ազատությունը խստորեն խախտվում է նրա կառավարության կողմից», -նշում է բրիտանական աղբյուրը։

The Daily Mail պարբերականը նաև գրում է, որ թուրքական այս թերթը հայտնի է ԼԳԲՏ ներկայացուցիչների և ազգային փորքամասնությունների՝ հայերի, հրեաների, առհասարակ քրիստոնայների նկատմամբ ընդգծված ատելությամբ։
Նշենք, որ հունիսի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում. Քաղաքի հոմոսեքսուալների ակումբում կրակոցների հետևանքով 50 մարդ մահացել էր, 53-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։ Կասկածյալը Օմար Մաթինն է, որը Դաշնային անվտանգության բյուրոյի տվյալներով, զանգել է արտակարգ օգնության հեռախոսահամարին և հայտարարել, որ ինքը «Իսլամական պետություն» կազմակերպության անդամ է։ Ավելի ուշ «Իսլամական պետություն» կազմակերպությունը իր վրա է վերցրել կատարվածի պատասխանատվությունը։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ հայտարարությամբ և կատարվածը որակեց ահաբեկչություն։ ԱՄՆ-ում այս ահաբեկչությունը իր մասշտաբով համարում են երկրորդը՝ 2011-ի սեպտեմբերի 11-ից հետո։

Մաթինն իր հետ ունեցել է հրացան և ատրճանակ։ Սկզբում գիշերը ժամը երկուսին նա ակումբում է կրակոցներ արձակել, այնուհետև վազել դուրս ու կրակահերթն ուղղել դեպքի վայր շտապած ոստիկանության ծառայության ինն անդամների ուղղությամբ։ Դրանից հետո նա նորից ներս է մտել ու վերցրել 30 պատանդ։ Ոստիկանության լրացուցիչ ուժերի ժամանումից ու հարձակումից հետո Մաթինը մահացել է։

Վերջինը Աֆղանստանից ներգաղթածների զավակ է եղել։ Հայրը հայտարարել է, թե իր որդին ահաբեկիչ չէ, և նա ընդամենը չի սիրել հոմոսեքսուալներին։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS