
Թերթը գրում է, որ Վաշինգտոն և Մոսկվա կատարած այցի նախաշեմին Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր ճանապարհային քարտեզ է կազմել, և հավելում, որ Հայաստանը սկզբնական փուլում համաձայնվել է զորքերը դուրս բերել ազատագրված երկու շրջաններից:
«Թուրքիան ցանկանում է, որպեսզի Հայաստանն այս մասին պաշտոնապես հայտարարի: Եթե Հայաստանը նման հայտարարությամբ հանդես գա, ապա Դավութօղլուն կհամաձայնվի մասնակցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Երևանում»,- գրում է թերթը:
Հոդվածում նաև նշվում է, որ Հայաստանը տնտեսապես հետ է Ադրբեջանից և ստիպված կլինի համաձայնվել դրված պայմաններին:
Թերթի աղբյուրի խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցը կքննարկվի այն բանից հետո, երբ Հայաստանը դուրս բերի զորքերը 7 ազատագրված շրջաններից երկուսից: