TOP նոր
» » » Կոռուպցիոն գործի հետաքննության շրջանակում գաղտնալսել են Էրդողանին. Milliyet

Կոռուպցիոն գործի հետաքննության շրջանակում գաղտնալսել են Էրդողանին. Milliyet

18-12-2013, 13:56 Դիտումներ: Մամուլ » Թուրքական
18 Դեկտեմբեր 2013, 13:56 - NovostiNK
Կոռուպցիոն գործի հետաքննության շրջանակում գաղտնալսել են Էրդողանին. MilliyetԹուրքիայում կոռուպցիոն սկանդալի գործով անցկացված քննության ընթացքում գաղտնալսվել են երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցները: Այս մասին հայտնում է Milliyet օրաթերթը:

Ինչպես հայտնում է պարբերականը, մեկ տարի առաջ Ստամբուլի ոստիկանությունը տեղեկություն էր ստացել լուրջ կոռուպցիոն խախտումների մասին, և մեկ տարվա ընթացքում գաղտնալսել է մի շարք պաշտոնատար անձանց հեռախոսազրույցները, այդ թվում՝ վարչապետի:

Թուրք պաշտոնատար անձինք դեռևս չեն մեկնաբանում թերթի տեղեկությունը:

Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք՝ Թուրքիայում աշխատանքից հեռացվել են կոռուպցիոն սկանդալը հետաքննող ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցները:

Երեկ Թուրքիայի ոստիկանությունը հատուկ գործողություն էր իրականացրել երկրի այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլն ու Անկարան: Գործողության արդյունքում ձերբակալվել էր 52 մարդ, այդ թվում՝ գործարարներ և որոշ նախարարների որդիներ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS