TOP նոր
» » » Թուրքիայի նոր նախարարների անունները կհրապարակվեն այսօր` Milliyet

Թուրքիայի նոր նախարարների անունները կհրապարակվեն այսօր` Milliyet

25-12-2013, 18:04 Դիտումներ: Մամուլ » Թուրքական
25 Դեկտեմբեր 2013, 18:04 - NovostiNK
Թուրքիայի նոր նախարարների անունները կհրապարակվեն այսօր` MilliyetԹուրքիայում արդեն իսկ կարող են հրապարակվել նոր նախարարների անունները, ովքեր կնշանակվեն այսօր հրաժարական տված նախարարների փոխարեն, գրում է թուրքական Milliyet թերթը:

Թերթի տվյալներով` այսօր վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպումից հետո հայտարարելու է նախարարների կաբինետի նոր կազմը:

Թերթը նաև գրում է, որ նախկին ՆԳՆ նախարարին կփոխարինի Բեքիր Բոզդագը:

Համաձայն թերթի տվյալների` մնացած նշանակումների մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆար Չագլայանայից հետո հրաժարական է տվել նաև երկրի ներքին գործերի նախարար Մուամմար Գյուլերը: Մուամմար Գյուլերի որդին` Բարըշ Գյուլերը դեկտեմբերի 17-ին ձերբակալվել է Ստամբուլի ոստիկանության կողմից իրականացված հակակոռուպցիոն օպերացիայի արդյունքում: Դատարանը նրա հանդեպ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS