TOP նոր
» » » Radikal. Թուրքիան կարիք ունի «հայերին ընդունեցինք» հեքիաթի, իսկ զինյալները` հայափաթ Քեսաբի

Radikal. Թուրքիան կարիք ունի «հայերին ընդունեցինք» հեքիաթի, իսկ զինյալները` հայափաթ Քեսաբի

11-04-2014, 14:00 Դիտումներ: Մամուլ » Թուրքական
11 Ապրիլ 2014, 14:00 - NovostiNK
Radikal. Թուրքիան կարիք ունի «հայերին ընդունեցինք» հեքիաթի, իսկ զինյալները` հայափաթ Քեսաբի
Քեսաբցիները ստիպված եղան լքել իրենց տները Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալ գրոհայինների պատճառով: Քեսաբցիները հանգստանալու համար չեն գնացել Լաթաքիա, նրանք տեղահանվել են: Այս դիտարկումներով է հանդես եկել թուրքական «Ռադիքալ» պարբերականի սյունակագիր Ֆեհիմ Թեշթեքին: Ըստ նրա` տեղի ունեցածի հետևանքների ամբողջ ողբերգությունը, որպես մեղքի բեռ, մնալու է Թուրքիայի վրա, քանի որ վերջինիս թողտվությամբ է տեղի ունեցել իսլամիստ ծայրահեղականների ներխուժումը Քեսաբ:

Հոդվածի հեղինակը ներկայացնում է Քեսաբից Թուրքիա տեղափոխված 2 քույր տատիկների իրական պատմությունը: Թուրքական մամուլն ի լուր ամենքի հայտնում էր, թե Թիթիզյան քույրերն իրենք են ցանկացել ապաստան գտնել Թուրքիայում: Մինչդեռ պարզվում է, որ նրանք ցանկացել էին Լաթաքիա մեկնել, բայց Քեսաբը զավթած ծայրահեղականները նրանց հանձնել են Թուրքիային:

«Թուրքիան կարիք ունի «հայերին գրկաբաց ընդունեցինք» հեքիաթի, իսկ զինյալները` հայաթափ Քեսաբի»,- ընդգծում է Թեշթեքինը:

Երբ Թիթիզյան քույրերին հարցրել են, թե արդյոք քեսաբցիները սպասում էին, որ կլինի զինված հարձակում, նրանք պատասխանել են. «Ոչ չէինք սպասում, բայց ասում են, որ Էրդողանն է ճամփա բացել գրոհայինների առաջ: Եթե Էրդողանը նրանց առաջ ճամփա չբացեր, այդքան շատ վատ մարդ չէր լցվի Քեսաբ: Այդ մարդիկ Թուրքիայից են եկել»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS