TOP նոր
» » » Hurriyet. Թուրքիան պատրաստվում է հայերին ուղղված 2-րդ քայլն անել

Hurriyet. Թուրքիան պատրաստվում է հայերին ուղղված 2-րդ քայլն անել

24-04-2014, 19:38 Դիտումներ: Մամուլ » Թուրքական
24 Ապրիլ 2014, 19:38 - NovostiNK
Hurriyet. Թուրքիան պատրաստվում է հայերին ուղղված 2-րդ քայլն անել
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հղած ցավակցական ուղերձից հետո Թուրքիան պատրաստվում է կատարել հայերին ուղղված 2-րդ քայլը»,-հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթի էլ-կայքը:

Աղբյուրի համաձայն` օրակարգ է եկել 1915-ին տեղահանված ու սպանված օսմանցի հայերի ժառանգներին Թուրքիայի քաղաքացիության անձնագիր տալու և նրանց քաղաքացիական իրավունքը ճանաչելու հարցը:

Նման առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել Անկարայի «Մտքի ազատություն» նախաձեռնող խումբը: Այժմ այդ առաջարկը փոխանցվել է Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ ողջունել են նման նախաձեռնությունը:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS