TOP նոր
» » » Հայաբնակ Արցախը կարող էր դառնալ աշխարհի նոր հրաշալիքը. Բրիտանական ամսագիր

Հայաբնակ Արցախը կարող էր դառնալ աշխարհի նոր հրաշալիքը. Բրիտանական ամսագիր

12-02-2015, 13:32 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
12 Փետրվար 2015, 13:32 - NovostiNK
Հայաբնակ Արցախը կարող էր դառնալ աշխարհի նոր հրաշալիքը. Բրիտանական ամսագիր
Հայերով բնակեցված Արցախը կարող է դառնալ աշխարհի ամենաանհայտ հրաշքը, գրում է բրիտանական Wanderlust ամսագրի կայքը: Արցախը վերածնվել է ԽՍՀՄ փլուզումից հետո` 1990-ականների սկզբին: Չեչնիան, Հարավային Օսիան և Աբխազիան դեռևս շարունակում են մնալ ոչ կայուն, այն դեպքում, երբ Արցախի համար վեց տարի շարունակ մղվող պայքարից հետո 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմը հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին այցելել դե ֆակտո Հայաստանի արևելյան շարունակությունը հանդիսացող Արցախ, նշվում է նյութում:

«Ստալինը 1921 թվականին հակամարտության սերմեր է ցանել տարածաշրջանում՝ երիտասարդ ԽՍՀՄ-ի ներսում էթնիկ ընդդիմության դեմ մղվող պայքարի ընթացքում առաջնորվելով «բաժանի՛ր և իշխի՛ր» քաղաքականությամբ: Նա տարանջատեց գերազանցապես քրիստոնեական Լեռնային Ղարաբաղը Հայաստանից և միացրեց այն գերազանցապես մուսուլմանական Ադրբեջանի ԽՍՀ-ին»,-գրում է հեղինակը:

Նախքան Արցախ այցելելը, հեղինակը եղել է «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, որտեղ հանգչում են պատերազմի ժամանակ զոհված հայերը: Դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին նաև երևում է Արարատ լեռը, որը 1921-ին միացվել է Թուրքիային` վերջինիս զսպելու համար:

«Երբ մենք կտրեցինք-անցանք Աղվանո գետը, սահմանային վահանակը հայտարարեց` «Բարի գալուստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»: Տեղի բնակիչները հակված են այդ հողն անվանել «Արցախ»,- գրում է հեղինակը:

Նշվում է, որ վերածնված ժամանակակից Ստեփանակերտում բացակայում են պատերազմի ակնհայտ հետքերը: Երիտասարդ բնակիչները զբոսնում են բուտիկների և սրճարանների շուրջ, պուրակներում: Իսկ երեկոյան ժամը 7-ին Ստեփան Շահումյանի անվան զբոսայգում առկա երգող շատրվանները «նվագում» են` Շոստակովիչից մինչև Շաքիրա: Ստեփանակերտի թանգարանում առկա են հռոմեական, պարսկական և թուրքական նվաճումների մասին վկայություններ: Թանգարանի գիդ-էքսկուրսավար Գայանեն պատմում է՝ ինչպես իրեն՝ երկու տարեկան աղջնակին, տարհանցին Երևան, երբ սկսվեց պատերազմը, իսկ իր մաթեմատիկոս հայրը մնաց, որպեսզի պայքարի, և դարձավ տանկավար: Նրա պնդումներն այն մասին, որ ինքը նույնպես պետք է պայքարի Արցախի համար, հեղինակին հիշեցնում են ռուս այլախոհ Անդրեյ Սախարովի խոսքերը. «Ադրբեջանի համար Ղարաբաղը ամբիցիայի հարց է, իսկ հայերի համար՝ կյանքի և մահվան»:

Հեղինակը պատմում է՝ ինչպես է փնտրել և գտել «մարդկային աչքերից սքողված հայկական մշակույթի դրսևորումներ՝ վանքերի, ամրոցների և հնամյա քաղաքների տեսքով»: Այցելելով Արցախի նախկին մայրաքաղաք՝ Շուշի, հեղինակը տեսել է փողոցներ, որոնց վրա պահպանվել են պարսկական մակագրություններ, մավրիտանական-արաբական տիպի կամարներ և 19-րդ դարի մզկիթների սալիկապատ մինարեթներ: Շուշիում 19-րդ դարի վերականգնված Ղազանչենցոց եկեղեցին ընդգծում է քրիստոնեական ժառանգությանն ապավինող ինքնորոշումը, չնայած նրան, որ խորհրդային ժամանակներում կրոնն արգելված էր:

Գյուղերում ժպտացող դեմքով ծերունիները նրան հյուրասիրել են պնդուկով` որպես արցախյան հյուրընկալության` ամենուր նկատվող նշան, իսկ Դադիվանքում հեղինակի աչքից չի վրիպել տեղի բնապատկերի՝ Հունաստանի լեռնային վանքերի և Սուրբ երկրի հետ ունեցած ընդհանրությունը: Գիդ-էքսկուրսավարը նրան պատմել է այն մասին՝ ինչպես է լքվել և ավերվել վանքը խորհրդային Ադրբեջանի կառավարման տարիներին, որը ոչ մի ռուբլի չի ծախսել վերջինիս պահպանման համար:

Հեղինակի ճանապարհորդությունն ավարտվել է Արցախի և Ադրբեջանի միջև Արևելյան ռազմական բուֆերային գոտում, ուր կարելի է հասնել Ասկերանով:

«Մենք բաժանել ենք Ասկերանն ադրբեջանցիների հետ: Մենք օգնել ենք միմյանց: Բայց 1988 թվականին, երբ սկսվեց բռնությունը, այստեղ դրությունը վտանգավոր դարձավ: Ես ծնվել եմ այստեղ և երբեք չեմ լքի այս վայրը, քանի որ իմ որդին սպանվել է և թաղված է այստեղ»,- պատմում է 75-ամյա Ժորան:

Ինչպես գրում է հեղինակը, ճանապարհորդության նպատակը 2000-ամյա Տիգրանակերտ քաղաքն էր, որը, հնարավոր է, ինչ-որ մի ժամանակ փառավորվի` որպես համաշխարհային հինավուրց հրաշալիք: Սակայն, ներկայումս փոքր թանգարանում պահվում է միայն վերջերս կատարված հնագիտական պեղումների գտածոների մի մասը, որոնք արտացոլում են հայ արքա Տիգրան Մեծի հզորությունը, ում ահռելի կայսրությունը (մ.թ.ա. 95-55 թթ.) տարածվել է Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Տեղի հնագետ Վահրամը հեղինակին բացատրել է, որ Տիգրանակերտի անհայտ լինելու պատճառն այն է, որ խորհրդային տարիներին այդտեղ բանտ է եղել, և նախքան պատերազմը պեղումներն արգելված են եղել:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS