TOP նոր
» » » Հայերի ցեղասպանությունն ու Գերմանիայի «ամնեզիան»

Հայերի ցեղասպանությունն ու Գերմանիայի «ամնեզիան»

9-03-2015, 15:00 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
9 Մարտ 2015, 15:00 - NovostiNK
Հայերի ցեղասպանությունն ու Գերմանիայի «ամնեզիան»
«3sat» գերմանալեզու արբանյակային հեռուստատեսության եթերում «Մշակույթի ժամ» հաղորդաշարի հեղինակ Կորնելիուս Յանցենը մարտի 4-ին ներկայացրել է «Գերմանացիները և հայերի ցեղասպանությունը» խորագրով տեսանյութ:

Հեղինակը փաստում է, որ Գերմանիայի արտաքին գերատեսչության քաղաքական արխիվում հարյուրավոր փաստաթղթեր կան, որոնք վկայում են հայ ժողովրդի համակարգված սպանդի, ինչպես նաև՝ այդ գործում Կայսերական Գերմանիայի դերի մասին:

Յանցենի պատրաստած հաղորդմանը մասնակցում էին «Լեփսիուսի տուն» հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար դոկ. Ռոլֆ Հոսֆելդը և «Tageszeitung» օրաթերթի Թուրքիայի թղթակից Յուրգեն Գոթշլիխը: Վերջինս համոզված է, որ Հայոց ցեղասպանության իրագործման գործում Կայսերական Գերմանիայի քաղաքական դերն ավելին է, քան իբրև դիտորդ:

Թեմայի շուրջ Գոթշլիխը ուսումնասիրել է թուրքական և գերմանական արխիվները, ի վերջո եկել այն եզրահանգման, որ Գերմանիան «ակտիվ քաղաքական աջակցություն է ցուցաբերել Ցեղասպանության իրագործմանը՝ սեփական պատերազմական նպատակներն իրագործելու համար»:

Հարցազրույցի ընթացքում նա, մասնավորապես, շեշտում է, որ Օսմանյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գերմանացի գեներալ Ֆրիդրիխ Բրոնզարթ ֆոն Շելենդորֆը ոճրի անմիջական մասնակից է, ոչ թե՝ դիտորդ:

Իսկ, ըստ Ռոլֆ Հոսֆելդի՝ իրադարձությունները զարգացել են ռազմական մտածողության համատեքստում, պատերազմն ամեն գնով հաղթելու ցանկությանն իրականացմանն ուղղված մեթոդների ներքո: Նա հավատացած է, որ Գերմանիան պարզապես հանդուրժեց հայերի ցեղասպանությունը:

Հոսֆելդը քննադատում է հարցի շուրջ Գերմանիայի ներկայիս կեցվածքն ու նրան մեղադրում «ամնեզիայի» մեջ:

Տեսանյութի հեղինակը հաղորդման ընթացքում պատմական տվյալներ է առաջ քաշում՝ հղում անելով այն ժամանակվա դիվանագիտական նամակագրություններին, որոնք ցույց են տալիս, որ Գերմանիան տեղեկացված էր դաշնակցի զարհուրելի գործողությունների մասին:

Կ. Յանցենը, հաղորդման մասին պատմելով, ներկայացնում է, թե ինչ բարդ ընթացակարգեր է անցել Թուրքիայում թեմայի վերաբերյալ նկարահանումների թույլտվություն ստանալու դիմումն ուղղակի ընդունելու հարցում ինչը մինչ օրս անպատասխան է մնացել:

Յանցենը նշել է նաև, որ Գերմանիայի ԱԳՆ-ն ու Մշակույթի հարցերով պետնախարարը թեմայի շուրջ մեկնաբանություն տալու ատրաստակամություն չեն հայտնել:


Աղբյուրը՝ Aysor.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS