TOP նոր
» » » Հայաստանը ժողովրդավարության առաջընթաց արձանագրած երկրների հնգյակում է. Freedom House

Հայաստանը ժողովրդավարության առաջընթաց արձանագրած երկրների հնգյակում է. Freedom House

6-06-2019, 13:37 Դիտումներ: Արևմտյան, ՕՐՎԱ ԹԵՄԱ
6 Հունիս 2019, 13:37 - NovostiNK
Հայաստանը ժողովրդավարության առաջընթաց արձանագրած երկրների հնգյակում է. Freedom House

Freedom House-ը հունիսի 5-ին «Ազատություն եւ մեդիա-2019» զեկույց է հրապարակել: Զեկույցն աշխարհի տարբեր մասերում մամուլը ճնշելու նոր մեթոդների, նոր գործիքների մասին է: Ըստ զեկույցի՝ աշխարհում մամուլի ազատության վիճակն այնքան էլ մռայլ չէ ու որպես դրական օրինակ բերված է նաեւ Հայաստանը:

Հուսադրող 5 երկիր է նշված, որտեղ ժողովրդավարության ոգեւորիչ առաջընթաց է արձանագրվել՝ Հայաստան, Եթովպիա, Մալայզիա, Էկվադոր ու Գամբիա: Միաժամանակ նշվում է, որ այս երկրներից միայն Հայաստանը չի կարողացել նույն տարում արձանագրել մամուլի ազատության բարելավումը, ինչպես քաղաքական փոփոխությունների դեպքում:

«Նախորդ տարում Հայաստանը շատ ավելի մեծ առաջընթացի է հասել ժողովրդավարական վերափոխումների ոլորտում: Բողոքի ակցիաները հանգեցրեցին նոր ընտրությունների եւ բարեփոխական նոր կառավարության, բայց ինչպես Սուդանում, հեռուստաալիքների մեծ մասը սկզբնական շրջանում խուսափում էին լուսաբանել զանգվածային հանրահավաքները: Միայն քիչ թվով անկախ լրատվամիջոցներ կարողացան ապահովել իրադարձությունների բազմակողմանի, մանրամասն ու կայուն լուսաբանումը՝ ներառյալ ուղիղ հեռարձակումներով եւ սոցիալական մեդիան խելացի օգտագործելով: Տեղեկատվական այդ հոսքը օգնում էր ժողովրդական շարժմանը թափ հավաքել, ուժեղացնել ճնշումը գործող վարչակազմի ուժերի վրա եւ օրինականացնել աճող նոր ղեկավարությանը: Այս աղբյուրները նաեւ օգնել են կասեցնելու նախկին ռեժիմի կողմից տարածվող ապատեղեկատվությունը»,- նշված է զեկույցում:

Կազմակերպությունը զգուշացնում է՝ մամուլը ճնշելու համաշխարհային նկատելի նոր միտումների մասին: Իշխանությունը իրենց ձեռքում կենտրոնացնելու հակված առաջնորդները նոր ուղիներ են գտնում մամուլը ճնշելու համար: Այդ երեւույթը տեսանելի է ինչպես ավտորիտար, այնպես էլ ժողովրդավարական երկրներում:

Freedom House-ը նշում է, որ որոշ հակաժողովրդավարական առաջնորդները ֆինանսական եւ իրավական տարբեր գործիքներ են օգտագործում լռեցնելու համար անկախ լրագրողներին:

«Վերջին տարիների ընթացքում ի հայտ են եկել նոր գործիքներ, որոնց միջոցով ոչ ազատական առաջնորդները փխրուն ժողովրդավար համակարգերում փորձում են վերահսկել մամուլը՝ ապահովելու իրենց իշխանությունը»,- նշել է կազմակերպությունը:

«Դիմակայության ձայների հանդեպ շարունակվում է պտուտակների սեղմումը, քանի որ լրատվամիջոցներում իշխանությունների տիրապետությունը խարխլելու ցանկացած փորձ կարող է խախտումներ բացահայտել: Իրավիճակն ավելի է խորացնում այն փաստը, որ ռուսաստանցիների միայն մեկ քառորդն է վստահում լրագրողներին»,- նշված է «Ազատություն եւ մեդիա-2019» զեկույցում:

Զեկույցի հեղինակները ժողովրդավարական երկրների քաղաքական գործիչներին ու առաջնորդներին նաեւ առաջարկներ են ներկայացնում՝ ապահովելու մամուլի անկախությունը: Մասնավորպես, առաջարկվում է աջակցել սոցիալական մեդիային, որպես ազատ արտահայտվելու այլընտրանքային միջոց ռեպրեսիվ միջավայրում: Նշվում է, որ սոցիալական մեդիայում պարբերաբար հայտնվում են պետական վերասկողության տակ գտնվող մամուլն ու գրաքննությունը շրջանցող նորարարական այլընտրանքներ՝ ինչպես վերջերս Վենեսուելայում, Հայաստանում եւ Սուդանում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS