TOP նոր
» » » Բիզնես, քաղաքականություն եւ երեխաների մկրտություն. BBC-ն՝ Քարդաշյանի հայաստանյան այցի մասին

Բիզնես, քաղաքականություն եւ երեխաների մկրտություն. BBC-ն՝ Քարդաշյանի հայաստանյան այցի մասին

9-10-2019, 11:11 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
9 Հոկտեմբեր 2019, 11:11 - NovostiNK
Բիզնես, քաղաքականություն եւ երեխաների մկրտություն. BBC-ն՝ Քարդաշյանի հայաստանյան այցի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մեկնել ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը:

Քարդաշյանի հայաստանյան այցին անդրադարձել է նաեւ BBC-ն՝ ներկայացնելով այցի համապարփակ պատկերը:

Նշվում է, որ հայկական արմատներով ամերիկուհին որոշել է Հայաստանում կանացի ներքնազգեստի արտադրություն թողարկել, ինչպես նաեւ մտադիր է ստեղծել օծանելիք՝ հայկական լեռնաշխարհի ծաղիկների բույրերով:

Քարդաշյան քույրերի համար այցն իրենց հոր պատմական հայրենիք արդեն երկրորդն է:

BBC-ն նաեւ գրում է, որ համաժողովի ընթացքում իր ունեցած ելույթում Քիմն անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նշել է, որ այդ հարցով անձամբ Թրամփի հետ չի խոսել, սակայն նրա խորհրդականների հետ զրույցներ է ունեցել բազմիցս:

Պարբերականն անդրադարձել է նաեւ Հայաստանի հոգեւոր կենտրոն համարվող Մայր Աթոռում Քիմի 3 երեխաների մկրտության արարողությանը: Կնունքից հետո ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունից ծնված 2 որդիները՝ Սեյնթն ու Փսալմը, ստացել են հայկական ավազանի Վարդան եւ Գրիգոր անունները, իսկ կրտսեր դուստրը՝ Չիկագոն՝ Աշխեն անունը:

Անդրադառնալով WCIT-ի ժամանակ Քարդաշյանի ունեցած ելույթին՝ նշվում է, որ Քիմը խոսել է սոցիալական կայքեր վարելու իր կարողության մասին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS