TOP նոր
» » » Independent պարբերականը ներկայացնում է աշխարհի խորհրդարանների լավագույն շենքերը. ՀՀ-ն 4-րդն է

Independent պարբերականը ներկայացնում է աշխարհի խորհրդարանների լավագույն շենքերը. ՀՀ-ն 4-րդն է

14-10-2019, 10:35 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
14 Հոկտեմբեր 2019, 10:35 - NovostiNK
Independent պարբերականը ներկայացնում է աշխարհի խորհրդարանների լավագույն շենքերը. ՀՀ-ն 4-րդն է

Բրիտանական հեղինակավոր Independent պարբերականն ուսումնասիրել է աշխարհի 193 երկրների պառլամենտների շենքերը եւ կազմել պառլամենտի թոփ-10 ամենագեղեցիկ շենքերի ցանկը: Պարբերականը շնորհակալություն է հայտնել Ալան Ֆուլդսին, որը «Թվիթեր»-ում հրապարակել էր շենքերի մասին տվյալներն ու լուսանկարները, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել կազմել ցանկը:

Հատկանշական է, որ ՀՀ Ազգային ժողովը ցանկում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Նրան նախորդում են Ռումինիայի, Տրինիդադ եւ Տոբագոյի պառլամենտների շենքերը, առաջին հորիզոնականում Հունգարիան է:

Անգոլայի, Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Կանադայի, Սեյշեյան Կղզիների եւ Բութանի խորհրդարանների շենքերը հաջորդում են Հայաստանին եւ եզրափակում լավագույն տասնյակը:

Նշվում է, որ չորրորդ հորիզոնականը զբաղեցրած ՀՀ Ազգային ժողովի շենքը հսկայական, գեղեցիկ շինություն է, կառուցված է չափազանց սիմետրիկ, իսկ շրջակայքն էլ ոչ պակաս գեղեցիկ է:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS