TOP նոր
» » » Հայոց ցեղասպանության զոհերին պետք է սրբերի դասում կարգել

Հայոց ցեղասպանության զոհերին պետք է սրբերի դասում կարգել

6-02-2014, 16:10 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
6 Փետրվար 2014, 16:10 - NovostiNK
Հայոց ցեղասպանության զոհերին պետք է սրբերի դասում կարգելՀայոց ցեղասպանության զոհերին պետք է սրբերի դասում կարգել: Գրում է «Indcatholicnews»-ը:

Հունվարի 27-29 Անթիլիասում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո գտնվող հայկական առաքելական տաճարում տեղի է ունեցել հայոց ցեղասպանության զոհերի սրբերի դասին կարգելու հանձնաժողովի անդամների հանդիպումը:

Հայոց ցեղասպանությունից գրեթե մեկ դար հետո, որը տեղի է ունեցել Թուրքիայի տարածքում 1915թ-ին, հայկական Առաքելական եկեղեցին հաստատել է իր մտադրությունը շարունակել ցեղասպանության նահատակներին՝ սրբերի շարքին դասելու գործըթնացը: Ի դեպ, Հայերը ցեղասպանությունը անվանում են «մեծ չարիք»:

Հանդիպումը կայացել է Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների` ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի օրհնությամբ:

Հանձնաժողովի անդամները՝ եպիսկոպոսներն ու քահանաները, քննարկել են ցեղասպանության զոհերին՝ սրբերի դասին կարգելու ընթացակարգերը, որոնք պետք է ավարտին հասցնել 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Հանձնաժողովի անդամները հանդիպելու են մայիսի վերջին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS