TOP նոր
» » » Ալիսա Ջոն. Միլիոնավոր հայեր կորել են Հայոց ցեղասպանության ժամանակ

Ալիսա Ջոն. Միլիոնավոր հայեր կորել են Հայոց ցեղասպանության ժամանակ

10-02-2014, 15:57 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
10 Փետրվար 2014, 15:57 - NovostiNK
Ալիսա Ջոն. Միլիոնավոր հայեր կորել են Հայոց ցեղասպանության ժամանակ«The Santa Barbara Independent»-ը տպագրել է հոդվածագիր Ալիսա Ջոնի` «Միլիոնավոր հայեր կորել են Հայոց ցեղասպանության ժամանակ» խորագրով հոդվածը: Հոդվածագիրն անդրադառնալով «Հայոց ցեղասպանությունը օրենքով հիմնված չէ», փետրվարի 2-ին տպագրված նամակին, նշել է, որ այն ամբողջությամբ անպատասխանատու հայտարարություն է:

«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը տխրահռչակ է: Թուրքիան հրաժարվում է ճանաչել հայերի կոտորածը: Նրանք ժխտում են այն իրականացնելուց` 1915-ից ի վեր: Հազարավոր գրքեր են գրվել Հայոց ցեղասպանության իրականության վերաբերյալ, ավելի հայտնի մարդկանց կողմից, քան ասենք Հիլարի Քլինթոնը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ տպագրված «L.A. Times»-ի հոդվածը բավականին հետաքրքիր է, որում նշվում է, որ Հայոց ցեղասպանությունն այդ դարի առաջին ցեղասպանությունն է և աշխարհն էլ միջամտեց, որ դա նախադեպ լինի. անընդունելի արարք ազգերի հանդեպ:

Նամակի հեղինակաները նշում են, որ Հայոց ցեղասպանության մասին չպետք է անցնեն դպրոցներում: Առարկան պետք է ուսուցանվի ուսանողներին:

«Հայերն առաջինն էին, ովքեր մ.թ.ա 301-ին քրիստոնեությունն ընդունել են որպես պետական կրոն: Նրանք ապրում էին Օսմանյան կայսրությունում` շրջապատված մահմեդական թուրքերով: Օսմանյան կայսրությունում հանդուրժում էին քրիստոնյաներին: Երբ «Երիտթուրքերի գվարդիան» գահընկեց արեց Օսմանյան կայսրությունը, հանդուրժողականությունն ավարտվեց: Թուրք գվարդիան կոտորել է միլիոնավոր քրիստոնյա հայերի՝ էթնիկապես մաքրելով իրենց տարածքը: Վայրագությունները համեմատվում է Հոլոքոսթի և առավել ուսումնասիրված ցեղասպանության հետ»,-գրել է վերջինս:

Փետրվարի 2-ին «Հայոց ցեղասպանությունը օրենքով հիմնված չէ» խորագրով նամակում մի շարք հեղինակներ նշում էին, թե Համաշխարհային պատերազմի ժամանակ միլիոնավոր թուրքեր, քրդեր սպանվել են հայերի կողմից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային վեհաժողովը հունվարի 29-ին միաձայն ընդունել է Կալիֆորնիայի դպրոցների ուսումնական ծրագրերում Հայոց ցեղասպանության մասին ուսուցումը ներառելու վերաբերյալ բանաձևը: Համաձայն AB 659 բանաձևի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերը պետք է ներառել Կալիֆորնիայի պետական ուսումնական ծրագրերում և ընդլայնել Հայոց, Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի, Հոլոքոսթի ցեղասպանությունների մասին բանավոր վկայությունների օգտագործումը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS