TOP նոր
» » » Իսլամիստները հորդորում են աղոթել, որպեսզի Սոչին ավերվի երկրաշարժից

Իսլամիստները հորդորում են աղոթել, որպեսզի Սոչին ավերվի երկրաշարժից

11-02-2014, 17:48 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
11 Փետրվար 2014, 17:48 - NovostiNK
Իսլամիստները հորդորում են աղոթել, որպեսզի Սոչին ավերվի երկրաշարժիցԻսլամական զինյալների խմբավորումները հորդորում են իրենց հետևորդներին աղոթել Օլիմպիական խաղերի ժամանակ Սոչիում երկրաշարժ գրանցվելու համար` պատճառաբանելով մահմեդականների համար վրեժ լուծելու անհրաժեշտությամբ, ովքեր մահացել են այնտեղ՝ պայքարելով «ռուսական անհավատների» դեմ, գրում է «Голос Америки»-ն:
Նման հայտարարությամբ է հանդես եկել «Կովկասի էմիրության» տարածքային բաժանմունքը: Նշենք, որ «Կովկասի էմիրությունը» խմբավորում է, որը ցանկանում է ՌԴ Հյուսիսային Կովկասում իսլամական հանրապետություն ստեղծել:
Անցած տարի այդ խմբավորումը կոչ էր արել իր կողմնակիցներին հարձակումներ իրականացնել Օլիմպիական խաղերի ժամանակ:

«Բոլոր նրանք, ովքեր կարդում են սա, կարող են աղոթել, որպեսզի Ամենազորը ավերի Սոչիի հողը երկրաշարժով և այնպես անի, որպեսզի անհավատները խեղդվեն ջրհեղեղի ժամանակ մինչ դժոխք ընկնելը»,- ասվում է հայտարարության մեջ, որը հայտնվել է համացանցում երկուշաբթի օրը:
«Անաստվածների և հեթանոսների խաղեր: Խոզերն այնքա՜ն ամբարտավան են, որ որոշել են խաղեր անցկացնել հողերի վրա, որտեղ մեր նախահայրերը արյուն են թափել` պաշտպանելով իսլամն ու մահմեդականներին: Դա տեսնում են նույնիսկ կույրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ Օլիմպիական խաղերի որոշ միջոցառումներ անցկացվում են այն տարածքներում, որտեղ երբեմն ապրել են էթնիկ չերքեզները, և որտեղից նրանք արտաքսվել են 19-րդ դարում:

Իսլամիստ առաջնորդները կարծում են, որ Օլիմպիական խաղերը հավասարազոր են ռուսական բանակի դեմ պայքարած մահմեդականների գերեզմաններին «սատանայական պարերին»:
Անցած տարի «Կովկասի էմիրության» առաջնորդ Դոկու Ումարովը կոչ էր արել իր հետևորդներին խափանել Օլիմպիական խաղերը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS