
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը հայտարարել է կաշառակերության դեմ պայքարի հետաքննության հարցում տարած հաղթանակի մասին, որը նա բնութագրել է որպես պետական հեղաշրջման փորձ այն ժամանակ, երբ վիճահարույց համացանցի օրենքը ստորագրվեց:
«Հեղափոխությունը, որ սկսվել էր դեկտեմբերի 17-ին, լիովին անհետացել է»,- նշել է Էրդողանը խորհրդարանում՝ «Արդարություն և Զարգացում» կուսակցության հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքերին հետևել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի՝ երեքշաբթի գիշերը, համացանցի վերահսկման մասին օրինագծի ստորագրումը:
Օրենսդրությունը քննադատվել է և՛ Թուրքիայի ընդդիմության առաջնորդների, և՛ Եվրամիության կողմից, այն համարելով որպես խոսքի ազատության սահմանափակում: Սակայն, պարոն Գյուլը նշել է, թե դա ստորագրել է հասկանալով, որ ապագայում կլինեն օրենսդրական փոփոխություններ, ներառյալ արգելափակված կայքերի հետ կապված նոր պահանջներ, որոնք կհաստատվեն դատարանի կողմից 24 ժամվա ընթացքում:
Օրենքի ստորագրումը եղավ այն ժամանակ, երբ պարոն Էրդողանը հաջողության նշաններ է ցույց տալիս նախկին դաշնակից Գուլենի հետ պայքարում, ով թուրքական բոլոր իրավական ինստիտուտներում հետևորդներ ունի: Չնայած պարոն Գուլենի հերքումներին, Էրդողանը հայտարարում է, որ հետաքննության հետևում կանգնած է հոգևորականը:
Ստամբուլում «Համաշխարհային աղբյուր» կազմակերպության խորհրդական Աթիլլա Յեսիլադան նշել է, թե կաշառակերության մեղադրանքները «դժվար թե ժամանակի հետ հօդս ցնդեն» և կարող են ազդել մարտին կայանալիք տեղական ընտրությունների արդյունքների վրա, որոնք վարչապետը համարում է իր և քննադատների միջև մարտի վերջնական փուլ:
Եվ՛ համացանցի, և՛ դատական համակարգի օրենսդրությունը ակնկալվում է դառնալ օրենք, քանի որ Աբդուլլա Գյուլը նշել է, որ երկու օրինագծերն էլ մտադիր է հաստատել: Ինչևէ, թուրքական կառավարությունը նշել է, որ կարող է մեղմացնել որոշակի պայմաններ համացանցի առումով, մինչդեռ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նշել է, որ կուսակցության անունից կխնդրի երկրի սահմանադրական դատարանին կանխել դատական որոշման իրականացումը»: