TOP նոր
» » » Ուկրաինական ճգնաժամ. Ջոն Քերրին ու ՆԱՏՕ-ն պետք է խաղաղվեն ու ետքայլ անեն՝ «The Guardian»

Ուկրաինական ճգնաժամ. Ջոն Քերրին ու ՆԱՏՕ-ն պետք է խաղաղվեն ու ետքայլ անեն՝ «The Guardian»

3-03-2014, 14:26 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
3 Մարտ 2014, 14:26 - NovostiNK
Ուկրաինական ճգնաժամ. Ջոն Քերրին ու ՆԱՏՕ-ն պետք է խաղաղվեն ու ետքայլ անեն՝ «The Guardian» Ռուսական զորքերի՝ Ղրիմում տեղակայման հիստերիկ ռեակցիան օգնել չի կարող: Միայն Կիևն է ի զորու կանգնեցնել ճգնաժամը՝ թույլ չտալով, որ այն աղետի վերածվի:

Ջոն Քերրիի սպառնալիքները՝ Ռուսաստանին «ութնյակից» հանելու և Ուկրաինայի իշխանությունների կողմից ՆԱՏՕ-ին ուղղված օգնության աղերսները իրենց մեջ ճգնաժամի վտանգավոր էսկալացիա են ներառում, որը կարելի է կանգնեցնել, եթե որոշումները սկսեն կայացվել «սառը գլխով»:

Երևում է, Վաշինգտոնում ու Կիևում թագավորում է հիստերիայի տրամադրություն, քանի որ ուկրաինական նոր վարչապետը հայտարարում է՝ «Մենք աղետի շեմին ենք» ու սկսում պահեստային զորքի մոբիլիզացիան՝ ռուսական զորքերի ՝Ղրիմ տեղափոխմանն ի պատասխան:

Եթե նա խոսեր երկրի տնտեսական խնդիրների մասին, ապա նրա խոսքերում տրամաբանություն կլիներ: Բայց դրա փոխարեն նա ամերիկյան ու եվրոպական բազմաթիվ ԶԼՄ-ների հետ համատեղ չափից դուրս ողբերգական է ներկայացնում իրավիճակը արևելյան հատվածի, ուր ռուսալեզու բնակչությունը հասկանալի պատճառներով անհանգստացած է, որ Կիևի նոր իշխանությունները կասեցրել են օրենքը, համաձայն որի ռուսերենն այդ շրջանում պաշտոնական լեզու էր:
Նրանք դրանում ապացույց են տեսնում այն բանի, որ Ուկրաինայի արևմուտքի հակառուսական տրամադրված ծայրահեղ ազգայնականները, որոնք դոմինանտ էին փետրվարյան բախումների ժամանակ, առաջվա նման շարունակում են ղեկավարել երկրի կենտրոնը: Արևելյան Ուկրաինան մտահոգվում է, որ պետական կառույցները նմանատիպ կերպով կարող են գրավվել նաև նրանց մոտ, իրենց իսկ ընտրած ղեկավարների դեմ կատարվեն նույնատիպ գործողություններ:

Քերրիի շտապողական որոշումը՝ պատժել Ռուսաստանին ու ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ արձագանքել Կիևի ահազանգերին՝ Բրյուսելում անցկացնելով Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ներկայացուցիչների հանդիպում, սխալմունք է եղել: Ուկրաինան չի մտնում այդ դաշինքի մեջ, ուստի հավաքական պաշտպանության ոչ մի պարտականությունների մասին այստեղ խոսք լինել չի կարող:

ՆԱՏՕ-ն պետք է խուսափի ուկրաինական գործերին միջամտելուց ինչպես խոսքով, այնպես էլ գործով: Սակայն դաշինքի ձգտումը ցույց է տալիս, թե որքան անշնորհք են վերջինիս փորձերը:

Ղրիմի ճգնաժամի ու Ռուսաստանի՝ պոտենցիալ փոփոխություններին խստորեն հակադրվելու հիմքում ընկած է ՆԱՏՕ-ի անթաքույց ձգտումը 20 տարի առաջ սկսված էքսպանսիան շարունակելու՝ առաջանալով դեպի արևելք՝ ետսովետական տարածաշրջաններ: Այդ ընդլայնման առաջխաղացումը իր ժամանակին գլխավորել է Բիլ Քլինթոնը ու գրավել հաջորդող ամերիկական ադմինիստրացիաները: Կասկածներ չկան, որ Պենտագոնը երազում է այն օրերի մասին, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերը կգան փոխարինելու ռուսական Սևծովյան նավատորմին ղրիմյան Սևաստոպոլ և Բալակլավ քաղաքներում:

Ուկրաինայի՝ անկախություն ձեռքբերումից հետո հասարակական կարծիքի բոլոր հարցումները ցույց են տվել, որ բնակչության մեծամասնությունը դեմ է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, սակայն մինչ 2010 թ-ը երկիրը կառավարող էլիտան, որը կրկին եկավ իշխանության, արհամարհում էր ժողովրդի կամքը:

ՆԱՏՕ-ի առատաձեռնությունից ու այդ գլոբալ ու բարձրտեխնոլոգիական կառույցի հետ կապ ունենալուց գայթակղվելով՝ ուկրաինական կառավարությունը մասնակցություն է ցուցաբերել համատեղ զորավարժություններին ու անգամ ուղղել իր զորքերն Իրաք ու Աֆղանստան:

Տապալված Վիկտոր Յանուկովիչը, չնայած իր ոչ կոմպետենտությանը, կոռումպացվածությանը ու իշխանության չարաշահմանը, իր նախընտրական քարոզարշավին դեմ հանդես եկավ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, այնուհետև համոզեց խորհրդարանին երկրի անվտանգության ռազմավարության հիմքում դնել չանդամագրվելու սկզբունքը Ֆինլանդիայի, Իռլանդիայի ու Շվեյցարիայի օրինակով:

ՆԱՏՕ-ն հրաժարվեց ընդունել դա: Բոլորովին վերջերս՝ փետրվարի 1-ին, երբ Ուկրաինայում վերջին ճգնաժամը նոր էր սկսվել, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Մյունհենի անվտանգության համաժողովին հայտարարեց. «Ուկրաինան պետք է իր ճանապարհի ընտրության ազատություն ունենա՝ առանց արտաքին ճնշման»: Ակնարկը հասկանալի էր. եթե չլինեին այդ տհաճ ռուսները, Ուկրաինան վաղուց դարձել էր մեզնից մեկը:

Այժմ դեռ ուշ չէ գոնե մի փոքր ավելի իմաստուն լինելու:

Վ. Պուտինի հրամանով ռուսական զորքերի՝ Ղրիմում տեղակայումը դժվար է օրինական անվանել՝ հաշվի առնելով Ռուսաստանի ևՈւկրանայի միջև 1997 թ-ին ստորագրված խաղաղության պայմանագիրը: Բայց այդ անօրինականությունը պակաս ակնառու է, քան ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժումը: Եվ եթե ճգնաժամը սկսի անկում ապրել, Ռուսաստանը կարող է իր զորքերն հանել Ղրիմից: Դրա համար պետք է վերականգնել Լեզվի մասին օրենքը Արևելյան Ուկրաինայում և կտրուկ կասեցնել հակառուսական զինված ազգայնականների գործողությունները, որոնք սպառնում են գրավել արևելյան հատվածի պետական հաստատությունները:

Ռուսալեզու մեծամասնությունն այդ շրջանում նույնքան զայրացած է էլիտայի կոռումպացվածությունից, գործազրկությունից ու տնտեսական անհավասարությունից, որքան Արևմտյան Ուկրաինայի բնակչությունը: Բայց նա նաև զգում է, որ իրեն շրջապատում ու սադրում են, իսկ նրա մշակութային ժառանգությունը վտանգվում է: Արևելյան Ուկրաինայի այդ մտահոգությունները չի կարող փարատել ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Մոսկվան, և ո՛չ էլ Բրյուսելը, այլ բացառապես Կիևը:

Թարգմ.՝ Մարինե Ալեքսանյանը


Աղբյուրը՝ ԳԱԼԱ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS