TOP նոր
» » » Երեւանը Փարիզի եւ Մոսկվային միջեւ ինչ-որ բան է հիշեցնում

Երեւանը Փարիզի եւ Մոսկվային միջեւ ինչ-որ բան է հիշեցնում

23-03-2014, 15:10 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
23 Մարտ 2014, 15:10 - NovostiNK
Երեւանը Փարիզի եւ Մոսկվային միջեւ ինչ-որ բան է հիշեցնումԶգալի կրճատումներով ներկայացվում է բիզնեսի եւ զբոսաշրջության հարցերով լրագրող Սուման Տարաֆդարի հոդվածը, որը հրապարակվել է The Hindu Business Line»-ում:

Որպես մեկն, ով ռուսերեն է ուսումնասիրել, որոշեզի ակցելել նախկին խորհրդային հանրապետություններ՝ համարելով, որ առավելություն ունեմ: Սակայն «այո…այո», «ոչ…ոչ»-ի իմ պրակտիկան պետք է մի կողմ դնեմ, քանի որ Հայաստանիտ ԽՍՀՄ-ից անկախության տարիների ընթացքում անգլոսեր էր դարձել:

Այո, մայրաքաղաք Երեւանն այժմ գտնվում է Փարիզի ու Մոսկվայի միջեւ: Խորհրդային ժամանակներ հուշարձանները շրջապատված են սրճարաններով: Մարդիկ հիմնականում սպիտակամորթ են ու կովկասյան քթով, աշխատում են բազմազգ ընկերությունների գրասենյակներում, արեւմտյան բրենդներ են վաճառում, գերադասում են գլոբալ խոհանոցի տարբեր տեսակներ, «Mercedes» ու «Hyundai» են վարում, ժամանակ առ ժամանակ «Լադա», երեկոյան ջազ ակումբներ են այցելում:

Ասիայի ու Եվրոպայի միջեւ գտնվող Հայաստանի բազմադարյան պայքար է մղել. արդի հակամարտությունը հարեւան Ադրբեջանի հետ դեռ դանդաղորեն, բայց եռում է: Այն առաջին երկիրն է, որ դեռ չորրորդ դարում քրիստոնեությունը պետական կրոն է հռչակել տարածաշրջանում, ու ավելի ուշ արմատներ գցեց մահմեդականություն. դա կարող էր նշանակել միայն հակամարտությունների սրում:

Հայաստանի դիրքը Ասիայի եւ Եվրոպայի խաչմերուկում հանգեցրել է բազմադարյա պայքարի, իսկ Ադրբեջանի հետ հիմա էլ հակամարտություն գոյություն ունի: Հայաստանն առաջին երկիրն է, որը 4-րդ դարի սկզբին քրիստոնեությունը պետական կրոն հռչակեց:

Այդուհանդերձ, այդքան էլ հեշտ չէ գնահատել այդ երկիրը: Սովորական զբոսաշրջիկի համար Հայաստանի տեսարժան վայրերը բազմաթիվ են: Դա առավելապես լեռնային երկիր է՝ ձյունոտ գագաթներով: Հայաստանը հայտնի է եղել իր վանքերով: Ձեզ հեշտ չի լինի գտնել մի երկիրը, որն այդքան հպարտանա իր գրերով, եւ ձեզ անպայման ցույց կտան Երեւանում գտնվող ձեռագրերի «Մատենադարանը»:

Արարատը, որն, այո, խարիսխ էր առասպելական Նոյան տապանի համար, այն անվանումն է, որն առավել հաճառ ես հանդիպում Հայաստանում: Այն պատկերված է ամեն մի արտադրանքի, ինչպես պետական զինանշանի վրա:

Խնդիրն այն է, որ Արարատն այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում: Ժամանակին Թուրքիան բողոքել էր ՄԱԿ-ին, որ Արարատը պատկերված է Հայաստանի պետական գերբի վրա, թեեւ այդ սարը չի գտնվում Հայաստանում: Այս առնչությամբ Թուրքիան պատասխան էր ստացել, որ իր երկրի դրոշի վրա պատկերված է լուսինը, որն, իհարկե, չի պատկանում Թուրքիային:


Աղբյուրը՝ News.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS