TOP նոր
» » » Քեսաբում հայերի տները թալանողները խոսում են թուրքերեն

Քեսաբում հայերի տները թալանողները խոսում են թուրքերեն

27-03-2014, 12:30 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
27 Մարտ 2014, 12:30 - NovostiNK
Քեսաբում հայերի տները թալանողները խոսում են թուրքերենԹուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում են Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից սիրիական Քեսաբ հայաբնակ գյուղաքաղաքի և հարակից բնակավայրերի շուրջ ծավալվող վերջին օրերի իրադարձությունները:

Մասնավորապես «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը, վկայակոչելով սիրիահայերից ստացված տեղեկությունները, ահազանգում է, որ Քեսաբից տեղահանված հայերի տները թալանողները թուրքերեն են խոսում:

Նշվում է, որ օրինակ երբ քեսաբցի Անի Բոյմուշաքյանը զանգահարել է Քեսաբի հայ ավետարանական եկեղեցու գրասենյակ, լսափողի այն կողմից նրան թուրքերենով պատասխանել են Ասադի վարչակազմի դեմ պատերազմող ջիհադականնները: Իսկ մեկ այլ քեսաբցի հայի վկայությամբ` տեղահանվելուց հետո երբ նա զանգահարել է իր բնակարան, նրան պատասխանել են ապստամբ գրոհայինները` դարձյալ թուրքերենով:

Հիշեցնենք, որ Քեսաբի հայերը ստիպված լքել են իրենց բնակավայրը և ապաստանել Լաթաքիայում, քանի որ Թուրքիայի տարածքից ներխուժած իսլամիստ ծայրահեղականները զինված հարձակումներ են իրականացրել Քեսաբի վրա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS