TOP նոր
» » » «Amnesty International». Եվրոպայի խորհուրդը ղեկավարելու է Ադրբեջանը`երկիր, որտեղ կիրառվում են կամայական ձերբակալություններ

«Amnesty International». Եվրոպայի խորհուրդը ղեկավարելու է Ադրբեջանը`երկիր, որտեղ կիրառվում են կամայական ձերբակալություններ

9-04-2014, 22:12 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
9 Ապրիլ 2014, 22:12 - NovostiNK
«Amnesty International». Եվրոպայի խորհուրդը ղեկավարելու է Ադրբեջանը`երկիր, որտեղ կիրառվում են կամայական ձերբակալություններ
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը արշավ է սկսել`ուղղված Ադրբեջանում ձերբակալված 8 երիտասարդ ակտիվիստների ազատ արձակմանը: Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:

Կազմակերպությունը նշում է, որ Ադրբեջանի հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի դեմ պայքարող «NIDA» շարժման ակտիվիստ Շահին Նովրուզլուն և 7 այլ երիտասարդ ակտիվիստներ ձերբակալվել են այն բանից հետո, երբ 2013թ.-ի փետրվարին սոցիալական ցանցերում երկրում տիրող անարդարությունների դեմ խաղաղ բողոքի ակցիայի կոչ են արել:

«Նրանցից շատերը խոշտանգվել են: Արդյունքում, Շահին Նովրուզլուն, ով այդ ժամանակ 17 տարեկան էր, զրկվել է իր դիմացի 4 ատամներից: Նրա ընկեր Մամեդը միակողմանի կորցրել է լսողությունը»,- ասվում է հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ Շահինը և մնացած ակտիվիստները ներկայումս անօրինական զենք կրելու և զանգվածային անկարգություններ ծրագրելու կեղծ մեղադրանքներով կալանքի տակ են պահվում: Իրենց գործով վերջնական դատական նիստը տեղի կունենա մոտ ժամանակներում: Եթե մեղավոր ճանաչվեն, նրանց կդատապարտեն 12 տարի ազատազրկման:

«Միևնույն ժամանակ Ադրբեջանը մայիսի 14-ին կստանձնի Եվրոպայի խորհրդի որոշումներ կայացնող մարմնի` Նախարարների կոմիտեի նախագահությունը: Կոմիտեն պատասխանատու է ողջ Եվրոպայում մարդու իրավունքների խթանման և պաշտպանության համար: Չնայած Ադրբեջանի իրականությունը կամայական ձերբակալությունները, խոշտանգումները և անարդար դատավարություններն են, Ադրբեջանը առաջնորդելու է այս կազմակերպության գործունեությունը 6 ամսվա ընթացքում: Ադրբեջանում, ովքեր քննադատում են և խաղաղ բողոքի ակցիաներ են կազմակերպում հայտնվում են ճաղերի հետևում»,- նշում է կազմակերպությունը:

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում բոլորին դիմել Ադրբեջանի նախագահին` պահանջելով անմիջապես ազատ արձակել «NIDA»-յի ակտիվիստներին:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS