TOP նոր
» » ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ է Ղազախստանի պանթյուրքիստական հատվածը

ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ է Ղազախստանի պանթյուրքիստական հատվածը

8-11-2013, 14:37 Դիտումներ: Տարածաշրջան
ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ է Ղազախստանի պանթյուրքիստական հատվածը
8 Նոյեմբեր 2013, 14:37 - NovostiNK
Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունն նախաձեռնությունը մի կողմից դրականորեն է ընդունվել Ղազախստանի կողմից, մյուս կողմից էլ որոշակի զարմանք է առաջացրել. Այս մասին այսօր' Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց ղազախստանյան «Եվրասիայի աշխարհ» ակումբի ղեկավար Էդուարդ Պոլետաեւը:

Զարմանք է առաջացրել, նշեց բանախոսը, որովհետեւ Ղազախստամնը Կենտրոնական Ասիայի երկիր է եւ Հարավային Կովկասի հետ ինֆորմացիոն կապերը լավ զարգացած չեն, եւ այնտեղ սպասել են, որ ՄՄ-ին կանդամակցեն այնպիսի երկրներ, ինչպիսիք Ղրղզստանն ու Տաջիկստանն են:

«Լավ է, որ պաշտոնական իշխանություների կողմից այս նախաձեռնությունը դրական գնհատեցին, չնայած, որ Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության մակարդակն այնքան էլ բարձր չէ, քանի որ Մաքսային միությունը Ղազախստանում մեծի մասամբ ընկալվում է, որպես տնտեսական միություն, բնականաբար, խոսակցություններ հայտնվեցին, թե ինչ օգուտ ունի Ղազախստանը' Հայաստանի' Մաքսային միությանն անդամակցելուց»,- ներկայացրեց Էդուարդ Պոլետաեւը եւ հավելեց, որ Ղազախստանի մասնագետները եկել են եզրակացության, որ շահեր կան եւ դրանք, հիպոթետիկ, ապագայի շահեր են. առաջին հերթին տրանսպորտային միջանցնքերի զարգացման, ապրանքաշրջանառության մակարդակների բարձրացման եւ այլնի առումով, որտեղ կիրառելի է Հայաստանի հարուստ փորձը' տրանսպորտային դժվարությւոնների հաղթահարման ուղղությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS