TOP նոր
» » Զատուլին. Ալիևի խաղաղության պլանն ուղղակի հնարք է

Զատուլին. Ալիևի խաղաղության պլանն ուղղակի հնարք է

30-10-2020, 13:04 Դիտումներ: Տարածաշրջան
30 Հոկտեմբեր 2020, 13:04 - NovostiNK
Զատուլին. Ալիևի խաղաղության պլանն ուղղակի հնարք է


«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է կանգնեցել իր զորքի առաջխաղացումը Ղարաբաղում, բայց այդ խաղաղության պլանում հնարք կա»,-«Վզգլյադ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ մանրամասնելով, եթե Բաքուն կարողանա վերահսկողություն սահմանել միայն Լաչինի միջանցքի վրա, դա նշանակում է արցախահայության լիովին շրջափակում։

Նրա խոսքով, հասկանալի է, թե ինչու է Ալիևը նման ուլտիմատումներ ներկայացնում հենց այս պահին։

«Ադրբեջանական բանակը կարողացել է վերահսոկողություն սահմանել յոթ շրջաններից չորսի նկատմամբ, որոնք վերահսկվում էին հայկական բանակի կողմից։ Ընդ որում, Քելբաջարի (Քարվաճառ-խմբ.) ու Լաչինի (Քաշաթաղ-խմբ.) շրջանները, որոնք հիմա պահում են հայերը, շատ կարևոր են որպես Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք»,-նշել է ռուսաստանցի պատգամավորը։

Աղբյուրը հիշեցնում է՝ երեկ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն կդադարեցի Ղարաբաղում առաջխաղացումը, երբ վերահսկողություն ունենա վերոնշյալ երկու շրջանների ու Աղդամի մի մասի վրա։

«Այն, ինչ հիմա առաջարկում է Ալիևը, տարբերվում է Կազանի պայմանավորվածություններից, որոնց համաձայն, Լաչինի ու Քելբաջարի ճակատագիրը որոշվելու էր ավելի ուշ՝ հինգ շրջանների հանձնումից հետո, իսկ ԼՂ կարգավիճակի հարցը որոշվելու էր հանրաքվեի միջոցով»,-ասել է Զատուլինը՝ ընդգծելով, որ «անվտանգության գոտում» հաջողություններ գրանցող Ալիևը հիմա տարածքներ է ուզում խաղաղության դիմաց։

«Սա հղի է այն բանով, որ եթե երկրները համաձայնության չգան տարածաշրջանի կարգավիճակի շուրջ, ապա Ադրբեջանը որոշ ժամանակ անց նոր ռազմական գործողությունների վերսկսկման առիթ կգտնի։ Հիմա պահանջելով Քելբաջարն ու Լաչինը՝ Բաքուն փորձում է մեկուսացել Լեռնային Ղարաբաղը, փոխարենը չի առաջարկվում կարգավիճակի վերաբերյալ որևէ բան։ Բաքուն շարունակում է ԼՂ մասին խոսել որպես իր տարածքի մաս։ Քանի դեռ այդպես է, ապա ինքնավարության, հայերի ու ադրբեջանցիների՝ համատեղ խաղաղ կյանքի մասին խոսել չարժե»,-ասել է նա։

Զատուլինն ընդգծել է, որ Ալիևի առաջարկը երկու նպատակ ունի՝ առաջինը, Ղարաբաղի գրավում, երկրորդը՝ տեսք ընդունել, որ իրենք չեն հրաժարվում հրադադարի գաղափարից։

Քաղաքագետ Սերգեյ Մարկովը նույն հոդվածում համոզված է՝ ոչ Հայաստանում, ոչ էլ Ղարաբաղում չեն ընդունում Բաքվի առաջարկը։

«Հիմա Հայաստանը պատերազմում հաղթանակի հույս ունի։ Նրանք առաջին հերթին պահպանում են ռազմավարական նշանակության օբյեկտները՝ մեծ մասամբ հայերով բնակեցված տարածքներն ու երկու միջանցքները, որոնք Հայաստանը կապում են Ղարաբաղին»,-ասել է նա։

Քաղաքագետն ընդգծում է, որ այս պահին հայերը կանգնած են գոյության սպառնալիքի առաջ, և այդ երկու միջանցքները կենսական նշանակություն ունեն։

«Այնպես որ, առաջիկայում պայքարն այստեղ շարունակվելու է»,-ամփոփում է Մարկովը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS