TOP նոր
» » Իրանի և Ադրբեջանի սահմանին երկու ադրբեջանցի է սպանվել

Իրանի և Ադրբեջանի սահմանին երկու ադրբեջանցի է սպանվել

16-05-2021, 08:40 Դիտումներ: Տարածաշրջան
16 Մայիս 2021, 08:40 - NovostiNK
Իրանի և Ադրբեջանի սահմանին երկու ադրբեջանցի է սպանվել


Երկու ադրբեջանցի սահմանապահ է սպանվել Իրանի հետ սահմանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը` մանրամասնելով, որ մայիսի 15-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ինքնությունը չպարզված 3 անձ փորձել է ապօրինի հատել ադրբեջանա-իրանական սահմանը։ Նրանց կանգնեցնելու փորձից հետո սահմանախախտները կրակել են սահմանապահների ուղղությամբ, որոնք հիվանդանոցում մահացել են։

Միջադեպի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ։ Սահմանախախտներից մեկը` Իրանի քաղաքացի, ձերբակալվել է, երկուսը` հետախուզվում են։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS