TOP նոր
» » Պուտինն Ալիևին․ Եթե ուզում ենք կարգավորում՝ պետք է գնանք փոխզիջումային լուծումների ճանապարհով

Պուտինն Ալիևին․ Եթե ուզում ենք կարգավորում՝ պետք է գնանք փոխզիջումային լուծումների ճանապարհով

21-07-2021, 12:01 Դիտումներ: Տարածաշրջան
21 Հուլիս 2021, 12:01 - NovostiNK
Պուտինն Ալիևին․ Եթե ուզում ենք կարգավորում՝ պետք է գնանք փոխզիջումային լուծումների ճանապարհով


«Ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցը: Ես գիտեմ, որ, իհարկե, դուք շատ ավելի մեծ ուշադրություն եք դարձնում, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ գտնվում են նաև փոխզիջումային լուծումներ։ Դրանք միշտ ամենադժվարն են, բայց եթե մենք ուզում ենք, և բոլորս էլ ցանկանում ենք կարգավորում ունենալ, ապա մենք պետք է գնանք այս ճանապարհով: Մինչ այժմ մենք կարողացել ենք դա անել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ»,-այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

Ալիևն իր խոսքում անդրադառնալով «տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակին»՝ շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ հարցին մշտական ուշադրության ու շատ կարևոր և զգայուն հարցերի լուծմանը անձնական մասնակցության համար:

«Ռազմական գործողությունների ավարտից անցած ութ ամիսների ընթացքում ես կարծում եմ, որ մեր անձնական հաղորդակցությունը՝ ինչպես հունվարին Մոսկվայում, այնպես էլ հեռախոսով, շատ կարևոր դեր խաղաց իրավիճակի կայունացման գործում: Մենք վճռական ենք տրամադրված՝ ապահովելու, որ հետկոնֆլիկտային շրջանը հնարավորինս անցավ ընթանա: Կարծում եմ, որ դա մեզ հաջողվում է մեր համատեղ ջանքերով»,-ասել է Ալիևը:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS