TOP նոր
» » Ադրբեջանցիները այժմ ներխուժում են Հայաստանի ֆիզիկական տարածք ու կշարունակեն ագրեսիվ լինել, քանի հստակ ուղերձ չեն ստացել․ Բոբ Մենենդես

Ադրբեջանցիները այժմ ներխուժում են Հայաստանի ֆիզիկական տարածք ու կշարունակեն ագրեսիվ լինել, քանի հստակ ուղերձ չեն ստացել․ Բոբ Մենենդես

21-07-2021, 12:13 Դիտումներ: Տարածաշրջան
21 Հուլիս 2021, 12:13 - NovostiNK
Ադրբեջանցիները այժմ ներխուժում են Հայաստանի ֆիզիկական տարածք ու կշարունակեն ագրեսիվ լինել, քանի հստակ ուղերձ չեն ստացել․ Բոբ Մենենդես


Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսը մտահոգություն է հայտնել Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանին 907-րդ բանաձևի սահմանափակումներից հրաժարվելու կապակցությամբ՝ Եվրոպական և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնում առաջադրված դոկտոր Կարին Դոնֆրիդի հաստատման լսումների ժամանակ։

«Ադրբեջանցիները սահմանային խնդրի արդյունքում այժմ ներխուժում են Հայաստանի ֆիզիկական տարածք, և ինձ թվում է, որ նրանք կշարունակեն ագրեսիվ լինել, քանի դեռ չեն ստացել հստակ ուղերձ, որ դա ընդունելի չէ», - պնդել է Մենենդեսը:

Դոկտոր Դոնֆրիդը պատասխանել է, որ եթե հաստատվի, այդ հարցում սերտորեն կաշխատի սենատոր Մենենդեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ:

«Շատ կարևոր է համոզվել, որ ցանկացած աջակցություն, որը մենք տալիս ենք Ադրբեջանին, որևէ կերպ չի ազդում Ադրբեջանի ուժերի հավասարակշռության վրա և մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին», - ասել է դոկտոր Դոնֆրիդը:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS