TOP նոր
» » Ադրբեջանի ՊՆ-ն բողոք է հղել ՌԴ-ին՝ «օտարերկրյա տրանսպորտային միջոցների ԼՂ մուտք գործելու» վերաբերյալ

Ադրբեջանի ՊՆ-ն բողոք է հղել ՌԴ-ին՝ «օտարերկրյա տրանսպորտային միջոցների ԼՂ մուտք գործելու» վերաբերյալ

13-09-2021, 13:21 Դիտումներ: Տարածաշրջան
13 Սեպտեմբեր 2021, 13:21 - NovostiNK
Ադրբեջանի ՊՆ-ն բողոք է հղել ՌԴ-ին՝ «օտարերկրյա տրանսպորտային միջոցների ԼՂ մուտք գործելու» վերաբերյալ


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բողոքի նամակներ է հղել Ռուսաստանի ՊՆ և ՌԴ Խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝ «Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա տրանսպորտային միջոցների երթևեկության կապակցությամբ»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Նամակներում ասվում է, թե իբր նման դեպքերը հակասում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը։ «Խնդրանք է ներկայացվել նման դեպքերը կանխելու վերաբերյալ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ, գրում է Interfax.az-ը։

Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, թե «օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք և նրանց պատկանող տրանսպորտային միջոցները չեն կարող մուտք գործել» Լեռնային Ղարաբաղ, առանց Բաքվի համաձայնության, քանի որ դա «օրենքի խախտում է»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սեպտեմբերի 12-ին` ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարներi վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։


Աղբյուրը՝ panarmenia

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS