TOP նոր
» » ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան

17-10-2021, 13:41 Դիտումներ: Տարածաշրջան
17 Հոկտեմբեր 2021, 13:41 - NovostiNK
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Այս մասին Կոլոմինան գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ես անհամբերությամբ սպասում եմ Հարավային Կովկաս իմ ուղեւորությանը, որտեղ կայցելեմ Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան` Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի իմ նոր պաշտոնում, որպեսզի ամրապնդվի ՆԱՏՕ-ի փոխգործակցությունը Կովկասի հետ»,- հայտարարել է նա:

Խավիեր Կոլոմինան այցերը հաջորդ շաբաթ է նախատեսում:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ցանկանում է ակտիվացնել համագործակցությունը Հարավային Կովկասում:

Նշենք, որ Կոլոմինան այս պաշտոնում փոխարինել է Ջեյմս Ապատուրային, ով այն զբաղեցնում էր ավելի քան տասը տարի:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS