8 Նոյեմբեր 2013, 15:39 - NovostiNK

Ադրբեջանի Բեյլագանի շրջանում տանկը, անցնելով «ՎԱԶ» և Mercedes մակնիշի ավտոմեքենաների վրայով, մտել է ավտոբուսի կանգառ: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Կանգառի հետ բախումից հետո տանկը շրջվել է և ընկել ջրանցքը:
Դեպքի վայրում աշխատում են հանրապետության ուժային գերատեսչությունների ներկայացուցիչները: