
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, իր կարճատև այցի ընթացքում համանախագահը հանդիպել է Ադրբեջանի պաշտոնատար անձնանց հետ: Հանդիպման մասին այլ մանրամասներ չի հաղորդվում:
Նշենք, որ նոյեմբեր ամսի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են ԼՂՀ հակամարտության կարգավորման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու նպատակով այցելել տարածաշրջան: