TOP նոր
» » » Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանում վահաբիտների թիվն օրեցօր աճում է

Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանում վահաբիտների թիվն օրեցօր աճում է

23-10-2013, 10:43 Դիտումներ: Ադրբեջան, Թուրքիա
23 Հոկտեմբեր 2013, 10:43 - NovostiNK
Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանում վահաբիտների թիվն օրեցօր աճում էԱդրբեջանում վահաբիտների թիվն օրեցօր աճում է, իսկ երկրում վահաբիզմի տարածման մեջ առավել ակտիվ գործունեություն են ծավալում հովանավորներ արաբական երկրներից` մասնավորապես, Սաուդյան Արաբիայից և Թուրքիայից: Այդ մասին գրված է «Голос России» ռադիոկայանի կայքում հրապարակված հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ ռադիկալ կրոնական ուսմունքները վերջին շրջանում արմատավորվել են և իրավապահ մարմինների համար գլխացավանք դարձել: Ռադիկալ իսլամիստական հոսանքերն ամենից հաճախ ֆինանսավորվում են արտերկրից:
Ադրբեջանում վահաբիզմի տարածման գործում առավել ակտիվ մասնակցություն են ունենում հովանավորներ արաբական երկրներից` մասնավորապես, Սաուդյան Արաբիայից և Թուրքիայից: Բարեգործական գործունեության անվան տակ նրանք բնակչության աղքատ շերտերին ուղղված քարոզչություն են իրականացնում: Օրինակ` տեղի երիտասարդությանն իրենց երկրներում անվճար ուսում են առաջարկում: Այնտեղ հոգևոր կրթություն ստանալով` ադրբեջանցի շրջանավարտները «ոչ ավանդական» հայացքներով վերադառնում են հայրենիք:

Ազդեցություն գործող անձանց նման ցանցը և անսահամանափակ ֆինանսական ազդեցությունը նպաստում է Ադրբեջանում ռադիկալ իսլամական հոսանքների տարածմանը, նշել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բորիս Դոլգովը:
«Ռադիկալ իսլամիստներին աջակցում են ինչպես Թուրքիան, այնպես էլ արևմտյան ուժերը, որոնք իրենց ռազմավարական շահերն ունեն: Նման աջակցությունն ազդում է տարածաշրջանում, այդ թվում նաև` Ադրբեջանում, ռադիկալ իսլամիզմի հզորացմանը: Այստեղ տարածվում են ռադիկալ իսլամիզմի և վահաբիզմի գաղափարներն իսլամական հանրապետության ստեղծման անվան տակ, որտեղ իբրև թե կլուծվեն հասարակական, տնտեսական և քաղաքական բնույթի բոլոր խնդիրները», - նշել է նա:
«Голос России»-ն ընդգծում է, որ վերջին շրջանում օտարերկրյա ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկատվություն է հայտնվում Ադրբեջանի քաղաքացիների մահվան մասին, որոնք գործողություններ են իրականացրել Սիրիայի զինյալների կողմից: Որոշ տվյալների համաձայն`Ադրբեջանից ժամանած ավելի քան 300 մարդ կռվում է Աֆղանստանում և Պակիստանում: Ադրբեջանում ռադիկալ իսլամական խմբավորումների հզորացումը սպառնում է կայունությանը ոչ միայն Կովկասում, այլ նաև Կենտրոնական Ասիայում, հայտնել է Ռուսաստանի ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կրիլովը:

«Ռադիկալ իսլամը պարզապես կրոնական հոսանք չէ, այն քաղաքական գաղափարախոսության դեր է կատարում, որն ուղղված հասարակության ընդհանուր փոփոխմանը և համաշխարհային խալիֆատի ստեղծմանը: Համաշխարհային խալիֆատի մաս կարող է դառնալ և Ադրբեջանը. այստեղ Լիբիայի և Սիրիայի սցենարներով իրադրության ապակայունացման վտանգն ակնհայտ է», - կարծում է նա:

Տարբեր գնահատականների համաձայն` Ադրբեջանում ռադիկալ իսլամական հոսանքների հետևորդների թիվը հասնում է 20 հազարի: Վարպետորեն թաքնվելով` նրանք գործում են տարատեսակ բարեգործական կազմակերպությունների և կրոնական հոսանքներ հովանու ներքո: Յուրաքանչյուր պահի նրանք կարող են դուրս գալ ստվերից և իրական վտանգ դառնալ, գրում է «Голос России»-ը:
Նշենք, որ միջազգային ահաբեկչական խմբավորումների և Ադրբեջանի միջև կապերը ստեղծվել են 1990-ականներին: Այն ժամանակ ադրբեջանական բանակը, ձախողելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ցուցաբերած ագրեսիան, մեծ կորուստներով նահանջում էր: Փորձելով փրկել իրավիճակը`Հեյդար Ալիևի գլխավորած կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ պատերազմում ներքաշեց միջազգային ահաբեկիչներին և ռադիկալ խմբավորումների անդամներին Աֆղանստանից (Գյուլբեդին Հեքմաթիարի խմբավորումը), Թուրքիայից («Գորշ գայլեր» և այլն), Չեչնիայից (Բասաևի, Ռադուևի խմբավորումները և այլն) և այլ տարածաշրջաններից:

Չնայած ադրբեջանական բանակի կազմում հազարավոր օտարերկրյա վարձկանների և ահաբեկիչների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պատերազմում մասնակցությանը` ադրբեջանական ագրեսիան անհաջողություն կրեց և Բաքվի իշխանությունը ստիպված եղավ ԼՂՀ-ի և Հայաստանի հետ զինադադար կնքել: Սակայն միջազգային ահաբեկիչներն Ադրբեջանում իրենց անհրաժեշտ կապեր ձեռք բերեցին և հետագայում օգտագործեցին դրանք: Նրանց շարքերը համալրվում էին ադրբեջանցիներով, ովքեր այնուհետև մեկնում էին Աֆղանստան և Հյուսիսային Կովկաս, որտեղ մասնակցում էին միջազգային կոալիցիաների և ռուսական կառույցների դեմ կռվում:

Վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքացիները ակտիվորեն մասնակցում են ահաբեկչական և ծայրահեղական գործունեությանը Ռուսաստանում, Աֆղանստանում և Սիրիայում: Հենց Ադրբեջանում այդ հանրապետության քաղաքացիները քրեական պատասխանատվության են ենթարկվում Աֆղանստանում «զինված անօրինական խմբավորումների» գործունեությանը մասնակցելու պատճառով և դատապարտվում են չնչին ժամկետների ազատազրկման:


Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS