TOP նոր
» » » Ռուս քաղաքագետ. Ադրբեջանական ընդդիմությունը որեւէ հեռանկար չունի հետընտրական բողոքի ցույցերի կազմակերպման տեսակետից

Ռուս քաղաքագետ. Ադրբեջանական ընդդիմությունը որեւէ հեռանկար չունի հետընտրական բողոքի ցույցերի կազմակերպման տեսակետից

24-10-2013, 10:14 Դիտումներ: Տարածաշրջան » Ադրբեջան
24 Հոկտեմբեր 2013, 10:14 - NovostiNK
Ռուս քաղաքագետ. Ադրբեջանական ընդդիմությունը որեւէ հեռանկար չունի հետընտրական բողոքի ցույցերի կազմակերպման տեսակետիցԱդրբեջանական ընդդիմությունը որեւէ հեռանկար չունի, ու ընտրությունների արդյունքների ժխտումը որեւէ արդյունքի չի հանգեցնի: Այդ մասին հայտնել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ մեկնաբանելով Ադրբեջանում նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման կապակցությամբ ընդդիմության կողմից հետընտրական բողոքի ցույցերի կազմակերպման անկարողությունը:

«Ես կասկածում եմ, որ Իլհամ Ալիեւն իրականում ստացել էր քվեների հայտարարված քանակը, ու այդ առթիվ ընդդիմությունը հետընտրական ակցիաներ կազմակերպելու շանսեր չունի»,- կարծիք է հայտնել Ալեքսանդր Խրամչիխինը:

Նախագահական ընտրություններն Ադրբեջանում անցկացվել են այս տարի հոկտեմբերի 9-ին: Ընդդիմական թեկնածու Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ անցած ընտրություններն անօրինական է համարում, քանի որ ձայների հաշվառման ընթացքում կոպիտ խախտումներ են թույլ տրվել: Նա պահանջել է չեղյալ համարել արդյունքներն ու նոր ընտրություններ նշանակել: Ջամիլ Հասանլին իր կողմնակիցներին հավաստիացրել է, որ իր խումբը մինչեւ վերջ կպայքարի: Սակայն ընդդիմությունը Բաքվում դեռ մեկ հետընտրական ցույց է անցկացրել:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS