TOP նոր
» » » Ադրբեջանը դադարեցնում է իր գործունեությունը Եվրանեսթի ԽՎ-ում

Ադրբեջանը դադարեցնում է իր գործունեությունը Եվրանեսթի ԽՎ-ում

24-10-2013, 13:25 Դիտումներ: Տարածաշրջան » Ադրբեջան
24 Հոկտեմբեր 2013, 13:25 - NovostiNK
Ադրբեջանը դադարեցնում է իր գործունեությունը Եվրանեսթի ԽՎ-ումԽորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, կառույցում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը Եվրախորհրդարանին մեղադրել է անկարգությունների ծրագրման և գաղտնի սաբոտաժի մեջ, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

Սուլեյմանովը նամակ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության նախագահ Լեոնիդ Կոժարային, Եվրոպայի խորհրդի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռանկո Կրիվոկապիչին, Եվրանեսթի ԽՎ համանախագահներին, Եվրախորհրդարանի անդամներին՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցնում է իր գործունեությունը կառույցում:

Նամակում մասնավորապես ասված է. «Դեռ այս տարվա հուլիսին Եվրախորհդարանը Ադրբեջանը չի ընդգրկվել երկրների ցանկում, որտեղ դիտորդական առաքելությունները չեն հետևելու նախագահական ընտրություններին, ինչը Բաքվի կողմից գնահատվել է որպես երկրում լուրջ խնդիրների բացակայության վկայություն: Սակայն այս որոշման հետևում անկարգությոնենրի ծրագրում և գաղտնի սաբոտաժ էր թաքնված: Անհայտ պատճառներով Եվրախորհրդարանը սեպտեմբերին վերանայել է Ադրբեջան դիտորդական առաքելություն չուղարկելու իր որոշումը: Դիտորդական առաքելություների ձևավորված հեղինակությունը Եվրախորհրդարանին հարկադրել է ձեռնպահ մնալ առաքելության անդամաներին իր իրական մտադրությունների հրապարակումից՝ սպասելով ընտրությունների արդյունքերին:

Եվրախորհրդարանի դիտորդների դրական գնահատականը զայրացրել են Եվրախորհրդարանին, որը բանաձևում մտցրել է 32-րդ կետը՝ ըստ որի՝ ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշներին:

Ադրբեջանը վճռկանորեն հերքում է բանաձի 32-րդ կետը, որը լուրջ հարված է հասցնում Եվրախորհդարանի դիտորդական առաքելության հեղինակությունը և տանում է սաբոտաժի ու անկարգությունների: Այնքան ժամանակ քանի դեռ հետաքննություն չանցկացվի և համապատասխան քայլեր չձեռնարկվի, Ադրբեջանի պատվիրակությունը հարկադրված է դադարեցնել իր գործունեությունը Եվրախորհրդարանում ստեղծված Եվրանեսթի ԽՎ-ում»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS