TOP նոր
» » » Ինչ սպառազինություն է գնել Ադրբեջանը 2017 թվականին

Ինչ սպառազինություն է գնել Ադրբեջանը 2017 թվականին

13-03-2018, 11:38 Դիտումներ: Տարածաշրջան » Ադրբեջան
13 Մարտ 2018, 11:38 - NovostiNK
Ինչ սպառազինություն է գնել Ադրբեջանը 2017 թվականին

Միջազգային խաղաղության ուսումնասիրության Ստոքհոլմի ինստիտուտը հայտնում է, որ 2017 թվականին Ադրբեջանը 551 միլիոն դոլար է ծախսել սպառազինություն գնելու համար:

Մասնավորապես, Իսրայելից գնել է 4 հատ OPV-62 մարտական նավ, 40 հատ Orbiter հարվածային անօդաչու սարք և 215 հատ Spike-NLOS հակատանկային հրթիռ:

Ադրբեջանը Չեխիայից գնել է 10 հատ 122 մմ RM-70 ռեակտիվ համազարկային կրակի համակարգ, Սլովակիայից՝ 18 հատ 152 մմ Dana ինքնագնաց հաուբից:

2017 թվականին Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 36 միավոր Սոլնցեպյոկ TOS-1A ծանր հրանետ, 40 միավոր БТР-82А, 800 հատ Քրիզանտեմա հակատանկային հրթիռ:


Աղբյուրը՝ Lragir.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS