TOP նոր
» » » ԱՄՆ-ը քննադատել է Եվրոպայի Խորհրդին՝ կապված Ադրբեջանի հետ

ԱՄՆ-ը քննադատել է Եվրոպայի Խորհրդին՝ կապված Ադրբեջանի հետ

25-10-2013, 12:50 Դիտումներ: Տարածաշրջան » Ադրբեջան
ԱՄՆ-ը քննադատել է Եվրոպայի Խորհրդին՝ կապված Ադրբեջանի հետ
25 Հոկտեմբեր 2013, 12:50 - NovostiNK
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը քննադատել է Եվրոպայի Խորհրդի առաքելությանը՝ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններին դրական գնահատական տալու համար: Քննադատությունը հնչեցրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության գործող ղեկավար Քրիստոֆեր Մադուրոն, ով այդ հարցում քննադատել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Վերջինիս հղած Մադուրոյի նամակում նշված է. «ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը լուրջ խնդիրներ է հայտնաբերել ընտրական գործընթացի բոլոր փուլերում՝ ներառյալ քվեարկության օրը, և պարզել է, որ եղել են ազատ արտահայտվելու և ազատ հանրահավաքներ անցկացնելու սահմանափակումներ: Միևնույն ժամանակ մեզ զարմացրեց ԵԽԽՎ-ի առաքելությունը՝ հայտարարելով, որ ընտրությունները եղել են ազատ ու թափանցիկ՝ ներառյալ քվեարկության օրը: ԱՄՆ-ը հավատում է, որ ԵԱՀԿ-ն ու ԵԽ-ը վիթխարի դեր են խաղում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի ամրագրման հարցում»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS