TOP նոր
» » » Ֆիլիպ Կիրկորովը Բաքուն անվանել է «հարազատ դարձած տուն»

Ֆիլիպ Կիրկորովը Բաքուն անվանել է «հարազատ դարձած տուն»

14-12-2018, 10:04 Դիտումներ: Տարածաշրջան » Ադրբեջան
Ֆիլիպ Կիրկորովը Բաքուն անվանել է «հարազատ դարձած տուն»

14 Դեկտեմբեր 2018, 10:04 - NovostiNK
Ռուսական էստրադայի աստղ, հայկական արմատներ ունեցող Ֆիլիպ Կիրկորովը ինստագրամի իր էջում շնորհավորել է ադրբեջանցի գործարար ու երգիչ Էմին Աղալարովին ծննդան օրվա կապակցությամբ: Շնորհավորանքում նա գրել է.

«Ապրիր ու ստեղծագործի՛ր նույնքան «թեժ», որքան փառատոնն էր քո հարազատ հյուրընկալ Բաքվում, որը նաեւ իմ հարազատ տունը դարձավ»: Կիրկորովը Աղալարովին մաղթել է առողջություն, երջանկություն եւ սեր:

Հիշեցնենք, այս տարվա ամռանը Կիրկորովը մասնակցել էր Բաքվում անցկացված «Жара» ամենամյա երաժշտական փառատոնին, որի այս տարվա կազմակերպիչն էր Ադրբեջանի նախագահի նախկին փեսան՝ Էմին Աղալարովը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS